Պաշտոնյաներին Արցախում «սվիններով» են ընդունել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտնի հայտարարությունը ստորագրվեց գրեթե գաղտնի, քանի որ ոչ ոք տեղյակ չէր ընթացող գործընթացից, անգամ, ինչպես ինքը խոստովանեց, նաև ՀՀ նախագահը։ Ստորագրման փաստը հանրության կողմից, բնականաբար, ընդունվեց սվիններով և իշխանություններին ուղղված հրաժարականի կոչերով։ «Փաստ» թերթի տեղեկություններով, համաձայնագրի ընդունումն անհամեմատ ցավոտ է ընդունվել Արցախում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, մասնավորաբար նոյեմբերի 10-ի գիշերը «իմքայլական» մի քանի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, նախարարներ, այցելել են Ստեփանակերտ և փորձել տեղում կանխել հնարավոր զարգացումները:

Ըստ մեր զրուցակցի, երբ նրանք հասել են Ստեփանակերտի հրապարակ, այնտեղ շոկի մեջ գտնվող տեղացիները, ճանաչելով պաշտոնյաներին՝ շատ մեղմ ասած, բուռն վերաբերմունքի են արժանացրել նրանց՝ նշելով, թե «ՀՀ իշխանությունները դավադրաբար հանձնեցին Արցախի հողերը»։ Թերթի տեղեկություններով, իրավիճակը տեղում փորձել են հարթել Արցախի իշխանության ներկայացուցիչները, որոնք ՀՀից գնացած չինովնիկներին ուղղակի փախցրել են մարդաշատ հրապարակից՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար։ Իսկ ընդհանրապես, Արցախից ստացվող տեղեկություններով, այնտեղ չափազանց բացասաբար են տրամադրված գործող իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանդեպ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան Մեր կառավարությանն այդ դիակները պետք չէին, քանի որ, ստանալով այդ դիակները, բացահայտվելու էր մեծ սուտը
website by Sargssyan