Իշխանության ամենամեծ «ձեռքբերումը»՝ ֆեյքային «ինդուստրիա»․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատ է խոսվել այն մասին, որ գործող իշխանությունները տապալել են ողջ կառավարման համակարգը։ Սակայն իրականում կամ մի բնագավառ, որտեղ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս երկուսուկես տարիներին միանշանակ հաջողություն է գրանցել. խոսքը՝ ֆեյքային «ինդուստրիայի» մասին է։ Հենց այդ ֆեյքային կենտրոնների «կազմակերպված» աշխատանքի արդյունքում է, որ հանրության շրջանում գեներացվում են կեղծ օրակարգեր, որ սոցցանցերը հեղեղված են հայհոյանքներով, ատելությամբ, որ հետևողականորեն վարկաբեկման քայլեր են արվում նրանց նկատմամբ, ովքեր գնահատվում են «հակահեղափոխական»։

Այս գործընթացը չի դադարել նաև պատերազմական օրերին, ինչպես նաև հրադադարի հաստատման այս տուրբուլենտ փուլում, երբ, շատերի համոզմամբ, Փաշինյանի իշխանության հիմքերն ամբողջովին խարխլված են։ Պատահական չէ, որ անցած մեկ շաբաթում, երբ պետական կառույցների մեծ մասի աշխատանքը պարզապես կաթվածահար էր, ինտենսիվ աշխատում էր միայն իշխանական ֆեյք «ինդուստրիան»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին նրանց հանձնարարված է նոր թափով աշխատել և գեներացնել նոր թեզեր:

Մասնավորապես, հանրությանը մատուցվելիք առաջիկա գլխավոր թեզերն են լինելու «Փաշինյանը 25-30 հազար զինվորի կյանք է փրկել», «Փաշինյանը փրկել է Ստեփանակերտը», գումարած՝ արդեն պատերազմի ժամանակ շրջանառված որոշ «մտքեր»՝ «դավաճանության», զինվորներին իբր ապակողմնորոշելու և այլնի մասին, գումարած, իհարկե, «նախկինների» հավերժական թեման։ Այսինքն, այն, ինչ իշխանավորներն արդեն նետում են դաշտ: Զուգահեռ մաքսիմալ փորձ կարվի «սևացնել» ընդդիմությանը՝ արդարացնելու նրանց ղեկավարների հանդեպ Փաշինյանի սկսած «իրավական» ճնշումները, և «մաքրելու» հայտնի փաստաթղթի ստորագրման խարանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan