Ե՛ւ նալին, ե՛ւ մեխին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ռուսաստանի նախագահի` նախօրեին տված  հարցազրույցից հետո ոմանց մոտ տպավորություն է ձեւավորվել, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ՌԴ աջակցությունը: Ըստ այս տեսակետի, դրա մասին է վկայում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանելն անհիմն է, կարելի է խոսել նրա թույլ տված սխալների մասին։ Սակայն քաղաքական գործընթացներին լավատեղյակ շրջանակներում համոզված են, որ ՌԴ նախագահը ստեղծված իրավիճակում փորձ է անում շահած դուրս գալ եւ հանուն իր կայսրության շահերի է առայժմ պահպանում Փաշինյանին․ «Ռուսաստանի շահերից չէր բխում տարածաշրջանում թուրքական գործոնի այսչափ մեծացումը, բայց եթե ստեղծվել է այս իրավիճակը, ապա Ռուսաստանը կփորձի հիմա իր շահերն առավելագույնս առաջ մղել»։ Մեր աղբյուրի տեղեկություններով, չնայած եռակողմ հայտարարությամբ խոսք է գնում Արցախում 1960 խաղաղապահի տեղակայման մասին, սակայն ստվերային բանակցություններ են ընթանում, եւ ռուսական կողմը ցանկանում է 14-15 հազար զինվոր ուղարկել Ղարաբաղ ու այդ տարածքները դարձնել իր պոլիգոնը։

Հետեւաբար, առնվազն մինչեւ դեկտեմբերի 1-ը՝ հայտարարությամբ նշված տարածքների հանձնման վերջնաժամկետը, Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում վարչապետ փոխվի, ուստի ակնհայտ հարվածներ Նիկոլ Փաշինյանին չեն հասցվելու։ Հարվածները հասցվելու են ավելի դիվանագիտորեն, ինչպես Շուշիի հարցում Փաշինյանի սուտը ջրի երես հանելն էր։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan