Մարդ, ով 30 օր ստեց. Մովսես Հակոբյանն առանձին խոսեց նաև Արծրուն Հովհաննիսյանի մասին
Հասարակություն
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ գեներալ Մովսես Հակոբյանը, պատասխանելով հարցին, պատրաստ ենք արդյո՞ք մենք պատերազմի Տավուշի ու Սյունիքի շրջանում, հայտարարեց՝ եթե մեր երկիրը պետք է մնա, պետք է ամեն օր պատրաստվել. «Ես դրա մեջ չեմ կասկածում, մենք մեր երկիրը պահելու ենք: Այն, ինչ ես ասում եմ այսօր, հենց դրա համար է, որպեսզի հետագայում սխալներ թույլ չտանք, մտածեն բանակի մասին»:
Այս կոնտեքստում գեներալը խոսեց նաև Արծրուն Հովհանիսյանի մասին. «Մարդ, որը 30 օր ստում է: Ես բունկերում եմ եղել, չեմ իմացել, թե ինչ է կատարվում: Նա ստում է ու իրեն հռչակում է գիտությունների թեկնածու: Նա ԶՈւ-ում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրել է, եղել է վաշտի հրամանատարը: Այսօր վերլուծություններ է անում»: