ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել
ՀասարակությունՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ արտերկրում գտնվող որոշ օգտատերեր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածում են հայտարարություններ, որոնցում ներկայանալով որպես միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ, վարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև կենցաղային ֆինանսական խնդիրների լուծման հարցում աջակցություն ցուցաբերելու պատրվակով, փորձում են հայազգի օգտատերերից կորզել անձնական տվյալներ:
Մասնավորապես՝ www.facebook.com սոցիալական ցանցի «Dawaasuren Nymsuren» էջի օգտատերը, նշված սոցցանցի տարբեր խմբերում և հայալեզու գրառումների մեկնաբանություններում տարածում է հայտարարություն, որում ներկայանալով որպես 25 տարվա փորձ ունեցող ֆինանսական կառույցի աշխատակից՝ աջակցություն է առաջարկում բանկերի նկատմամբ պարտավորությունների կատարման, շինարարական ծրագրերի իրականացման և ֆինանսական դժվարությունների հաղթահարման հարցում:
Փաստացի, շահավետ պայմաններով գումար տրամադրելու քողի տակ, փորձ է արվում ստանալ ամբողջական անձնական տվյալներ:
Ավելին՝ այստեղ