Տապալված նախարարը ձախողված փոխնախարարո՞վ

Արդեն ակնհայտ են դառնում տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը փոխելու է կառավարության գրեթե 80 տոկոսը։ Խորհրդարանական տարբեր հանձնաժողովներ առաջարկում են հնարավոր նախարարի այս կամ այն թեկնածուին։ Հեռացող նախարարների թվում է լինելու ԿԳՄՍ–ում ներառված բոլոր ոլորտները տապալած Արայիկ Հարությունյանը։ Նախարարի հեռանալու հազար պատճառ կարող ենք բերել, իսկ պաշտոնին մնալու՝ զրո։ Թերևս միակ հանգամանքը, որ նա 2.5 տարի ձախողեց իրեն վստահված բոլոր ոլորտները, քայլած լինելու փաստն էր։ Ինչպես ցույց տվեց կյանքը, որևէ այլ հիմնավորում չկար։ 

Եվ ահա այժմ, Փաշինյանի թիմի կրթության բլոկի ներկայացուցիչներն ակտիվ փնտրտուքների մեջ են, թե ով կարող է լինել հավանական թեկնածու։ Ոլորտի մի շարք լուրջ դեմքեր արդեն իսկ մերժել են նախարար դառնալու առաջարկը։ Ե

Orer.am-ի տեղեկություններով երեկվանից շրջանառվում է նաև նախկին փոխնախարար Արևիկ Անափիոսյանի անունը։ Անափիոսյանը սորոսական շրջանակներից է։ Նրա անվան հետ են կապվում չափորոշիչների աղմկահարույց պատմությունները և կես միլիոնի գործարքը։ 

Դեռ նրա պաշտոնավարման ընթացքում եղան հրապարակումներ, որ Անափիոսյանի անձի հետ կապված գործ կա ԱԱԾ–ում։ Սակայն ինչպես շատ գործերի պարագայում, այս դեպքում ևս մինչև վերջ ճշմարտության բացահայտմանն ականատես չեղանք։ 

Ոլորտների տապալումը ոչ միայն Արայիկ Հարությունյանի «տաղանդի» շնորհիվ է եղել, այլ նաև այն փոխնախարարների, որոնք ունեցել են լայն լիազորություններ։ Նրանց թվում է նաև Արևի Անափիոսյանը։ 

Հրապարակի հարցմանն ի պատասխան, տիկին Անափիոսյանը ոչ հերքել, ոչ հաստատել էր իր նշանակման վարկածը։ 

Հուսանք, այս անգամ գոնե վարչապետը կդրսևորի շրջահայցություն և հասարակության առանց այլն էլ լարված զգացմունքների հետ չի խաղա՝ տապալված նախարարին փոխարինելով ձախողված փոխնախարարով։

 
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Հունվարի 28-ի եղանակային կանխատեսումները Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից. «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` ուղիղ Լույս չի լինելու Երևանում և մի շարք մարզերում Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Թուրքիան ամեն ինչ անում է իր քաշային կատեգորիան բարձրացնելու համար. Ռուբեն Սաֆրաստյան Երազիս ասաց՝ մամ, ինձ 5։30 կբերեն Երևան, և անատոմիկից այդ ժամին մեզ տվեցին Վահեին, 25 օր չէինք գտնում Հայտնաբերվել է կորոնավիրուսի անսպասելի հետևանք Երբ և որքանով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Զա­վեշ­տի ու «բլթոց­նե­րի» տի­րույ­թում․ «Փաստ» «Այժմ ար­դեն փոր­ձա­գետ­նե­րը չեն ցան­կա­նում աշ­խա­տել այս կա­ռա­վա­րու­թյան հետ»․ «Փաստ» ԵԽԽՎ-ն իր զեկույցում հայ գերիների մասով ևս կարտահայտվի. Տաթևիկ Հայրապետյան Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է Ի՞նչ կենսագրություն ունի Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակված Արմելլա Շաքարյանը Ջաղացաձորի բնակիչը հեռուստացույց է գողացել ու նվիրել զոքանչին (տեսանյութ) «Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին
website by Sargssyan