Արթուր Վանեցյանը հանդես է եկել կոչով

Իր ավարտված իշխանությունը ևս մի որոշ ժամանակ պահելու համար Ն. Փաշինյանը տարբեր մարդկանց, այդ թվում՝ հեղինակություն և վաստակ ունեցող մարդկանց, առաջարկում է նախարարական պորտֆելներ ու այլ պաշտոններ։

Փաշինյանը սպառված է թե´ որպես վարչապետ, թե´ որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ չի աշխատի իր հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։ Բոլոր գիտակից մարդիկ այսօր նրանից տարանջատվում են, քանի որ հասկացել են՝ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։

Դիմում եմ բոլոր նրանց, ում Փաշինյանը կառաջարկի պաշտոններ. ընդունելով առաջարկը՝ նույն պահին դուք դառնալու եք նրա դավաճանության համահեղինակը, դուք նրա հետ կիսելու եք պատասխանատվությունը։ Պատմության մեջ մնալու եք որպես Շուշին, Հադրութը, Մարտունու ու Մարտակերտի գյուղերը, Քարվաճառի ճանապարհը, Ղազանչեցոցը, Ամարասը թուրքին հանձնած առաջնորդի կառավարության անդամ։

Հարգելինե՛րս, այդ մարդը թուրքին զիջեց մեր Հայրենիքը, այդ մարդը դարձավ հազարավոր զոհերի ու ավերածությունների պատճառ և հիմա փորձում է ձեր հեղինակության միջոցով ինքնափրկվել։

Ես հասկանում եմ շատերի ցանկությունը՝ այս դժվար պահին իրենց մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով օգտակար լինելու պետությանը և ժողովրդին։ Եվ դուք դա անպայման անելու եք։ Շատ կարճ ժամանակ հետո մեր երկրի բոլոր կարող և ունակ մարդիկ՝ դուք, մենք, բոլորս, գիշեր-ցերեկ աշխատելու ենք մեր երկրի վերականգնման, գուցե՝ փրկության համար։

Իսկ հիմա իմ կոչն է՝ թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար։ Մերժե´ք դավաճանին, որ հետո բոլորս միասին փրկենք երկիրը։

Արթուր Վանեցյան

 

 

 

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ Հունվարի 28-ի եղանակային կանխատեսումները Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 միլիոնից. «Աէրոֆլոտ»-ը չեղարկել է Մոսկվա-Երևան չվերթները Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` ուղիղ Լույս չի լինելու Երևանում և մի շարք մարզերում Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Թուրքիան ամեն ինչ անում է իր քաշային կատեգորիան բարձրացնելու համար. Ռուբեն Սաֆրաստյան Երազիս ասաց՝ մամ, ինձ 5։30 կբերեն Երևան, և անատոմիկից այդ ժամին մեզ տվեցին Վահեին, 25 օր չէինք գտնում Հայտնաբերվել է կորոնավիրուսի անսպասելի հետևանք Երբ և որքանով կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Զա­վեշ­տի ու «բլթոց­նե­րի» տի­րույ­թում․ «Փաստ» «Այժմ ար­դեն փոր­ձա­գետ­նե­րը չեն ցան­կա­նում աշ­խա­տել այս կա­ռա­վա­րու­թյան հետ»․ «Փաստ» ԵԽԽՎ-ն իր զեկույցում հայ գերիների մասով ևս կարտահայտվի. Տաթևիկ Հայրապետյան Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում․ 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է Ի՞նչ կենսագրություն ունի Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակված Արմելլա Շաքարյանը Ջաղացաձորի բնակիչը հեռուստացույց է գողացել ու նվիրել զոքանչին (տեսանյութ) «Մեզ հայտնի է նրանց թիվը. Հայաստանի ղեկավարությունը որքան էլ փորձի թաքցնել իր ժողովրդից, դա նրան չի հաջողվի». Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին
website by Sargssyan