Պատերազմի ընթացքում զոհվել է 63 ոստիկան, վիրավորվել՝ 156-ը, անհետ կորած է 7 ծառայող (տեսանյութ)

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։
Ազգը բանակ դարձած ոտքի էր կանգնել պաշտպանելու մեր հայրերի ու պապերի արյան գնով պահած հող հայրենին, հայրենի հողի վրա ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքը, իսկ երբ վտանգ է սպառնում երկրի սահմաններին՝ ոստիկանը զինվոր է:
Այդպես էր Արցախյան ազատամարտին, Ապրիլյան պատերազմին, այդպես էր նաև այս անգամ։
Պատերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեցին ռազմաճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մարտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, ինչի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան 37 զոհ, 32 վիրավոր, և մինչ այս պահը անհայտ կորած է համարվում 6 ծառայող։

Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։

Հայրենիքի պաշտպանությանը միացան նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ մեկնեց ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացան 26-ը, վիրավորվեցին 124-ը և մինչ այս պահը անհայտ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։

Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 63 ոստիկան, վիրավորվեցին 156-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 7 ծառայող։
Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին։

Բացի դրանից՝ ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցեց Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվում և բացահայտվում էին հանցագործություններ, պահպանվում էր հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։

Ավելին՝ այստեղ

Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Mediaport 1 օր ջուր չի լինի նշված հասցեներում «Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի» (տեսանյութ) Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով Մենք մտադիր չենք գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը․ Աղավնոյի բնակիչ Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Հայրենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ Ստեփանակերտում պատերազմից հետո երեխաններն առաջին անգամ այցելում են դպրոց Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը․ ՌԴ ԱԻՆ Իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության. Սամվել Բաբայանը դիմում է Նիկոլ Փաշինյանին Արցախի հյուսիսից զինվորները ջերմ բարևներ են փոխանցում հարազատներին Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել
website by Sargssyan