Քա­ղա­քա­գետ. «Հա­սա­րա­կու­թյու­նը դեռ շատ տաք է. եթե այս­պես շա­րու­նակ­վի, կա­րող ենք կորց­նել մեր պե­տա­կա­նու­թյու­նը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, քաղաքագետ Գագիկ Համբարյանի համար աբսուրդի ժանրից է: Խոսքը, մասնավորապես, կապիտուլ յացիայի ակտ ստորագրելու, հրապարակավ եղածի պատասխանատվությունն ընդունելու, բայց ոչ մի կերպ իշխանությունից չհրաժարվելու մասին է: «Ես պատմության մեջ չեմ տեսել որևէ երկիր, երբ պարտություն կրած իշխանությունը լկտիաբար ու ցինիկաբար փորձում է իր մեղքը նախ այս կամ այն ուժի կամ գործչի վրա գցել, ինչպես իր էժանագին ուղիղ եթերներով արեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ՝ նա լավ հասկանում է ու գիտի, թե իր հրաժարականն ինչ հետևանքներ կարող է ունենալ: Հիմա զինվորականներ են հարցազրույցներ տալիս, վերջին օրինակը գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսն էր:

Համենայն դեպս, այդ հարցազրույցներից կարելի է եզրակացնել հանցագործությունների մասին: Հաշվի առնելով այդ ամենը՝ Ն. Փաշինյանը, կարծում եմ, երկու նպատակ ունի: Ամեն գնով պահպանել իշխանությունը ու այդ իշխանությունը պահպանելով՝ նաև մաքրել հանցագործությունները, որովհետև եթե իշխանությունից հրաժարվի, շատ մեծ խնդիրներ կունենա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Համբարյանը: Նա շեշտեց, որ եթե անգամ ենթադրենք, որ Ն. Փաշինյանը կմնա իշխանության, այլ խնդիրներ են լինելու: «Նիկոլ Փաշինյանն առաջին օրերին փորձեց իրեն բնորոշ էժանագին ու պրիմիտիվ ոճով սրան-նրան մեղադրել պատերազմում տանուլ տալու,այս կամ այն բնակավայրն ադրբեջանցիներին զիջելու մեջ: Թեպետ արդեն ասում է՝ ես եմ պատասխանատուն, բայց հարցը հետևյալն է. հասարակության սթափ ու գրագետ հատվածը չի կարող ընդունել այն հանգամանքը, որ երկիրը կարող է ղեկավարել այն անձը, որը կապիտուլ յացիայի ակտ ստորագրողն է, որը պարտություն է կրել:

Օրինակ՝ ես չեմ կարող ընդունել, որ կարող է երկիրը շարունակել ղեկավարել մեկը, որը, բացի ղազագիր ստորագրելուց, դրանից հետո կարող է հաթաթաներ անել սեփական ժողովրդի նկատմամբ, ահաբեկել ու սպառնալ քաղաքացիական պատերազմով, թեպետ, ինչպես միշտ, փորձեց այդ սպառնալիքներն էլ այլկերպ բացատրել: Այդուհանդերձ, այս մարդը ՀՀ-ն դրսում պետք է ներկայացնի: Բայց պատկերացնո՞ւմ է, արդյոք, իրեն ինչպես են վերաբերվելու այլ պետությունների ղեկավարները: Բացի այդ, ինձ հետաքրքիր է՝ ներքին թշնամիներ փնտրելուց, այսպես ասած, ռազմաճակատից չակերտավոր տղաներին «վնգստացողների» վրա բերելուց զատ, ունա՞կ է արձագանքել Ի. Ալիևի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Կարծում եմ՝ նա չի կարող Հայաստանը ներկայացնել դրսում:

Դրա համար պետական մտածելակերպ դրսևորելով՝ նա պետք է հրաժարական տա»,-նկատեց քաղաքագետը: Չնայած վերոնշյալ հրամայականին, քաղաքագետի դիտարկմամբ, այլ ճանապարհ են ընտրել: «Խոսքն էժանագին մանիպուլ յացիաների մասին է՝ «մենք որ գնանք, նախկինները կգան իշխանության» տրամաբանության մեջ: Ոչ մի նախկին իշխանության չի գալու, բայց սեփական աթոռը պահելու համար, ապագայում հանցագործությունները թաքցնելու ու կոծկելու համար հիմա նախկիններով են ահաբեկում հասարակությանը՝ փորձելով դրանով ինդուլգենցիա ձեռք բերել ու պահպանել իշխանությունը: Ամենաաբսուրդայիններից մեկն էլ «մեր փրկիչ Նիկոլը կանգնեցրեց պատերազմը, թե չէ 5000-ից անհամեմատ ավելի զոհ կունենայինք» թեզն է: Հետաքրքիր է՝ այն անգրագետ մասսան, որն այս կուտն ուտում է, չի՞ հասկանում, որ Ն. Փաշինյանը պատերազմը կարող էր կանգնեցնել այն սկսվելուց 3 օր հետո, ինչը բացահայտեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ի դեպ, Պուտինի հարցազրույցից կոնտեքստից կտրված մի արտահայտություն են անջատում, որտեղ ասվում է, որ Նիկոլը դավաճան չէ, ու սկսում հրճվել դրա վրա: Ու զավեշտն այն է, որ դրա վրա հրճվում է ԱԺ «իմքայլական» փոխնախագահը: Նա, այս իշխանությունների երկրպագուները և, վերջապես, ժեխը, որն ամեն քայլափոխի վիրավորում ու հայհոյանքներ է տալիս Փաշինյանին քննադատողներին, ինչպե՞ս են պատկերացնում՝ Պուտինը պետք է ասեր՝ ՀՀ ղեկավարը դավաճա՞ն է: Մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի ղեկավարը ՀՀ վարչապետին Քրեական օրենսգրքով պատժվող շատ ծանր մեղադրա՞նք պետք է առաջադրեր, որ այս հասարակությունը հասկանար՝ իր երկրի ղեկավարն իր տեղում չէ:

Եթե սեպտեմբերի 30-ին նա ընդուներ Վ. Պուտինի առաջարկը ու շատ պարզ հասարակությանը բացատրեր առկա խնդիրները, եթե ամբողջ հասարակությանը չխաբեին ու առաջ չտանեին «հաղթելու ենք», «զգետնելու ենք» զրոյական հիմք ունեցող թեզերը, չեմ կարծում, թե հասարակությունը Ն. Փաշինյանի բացատրությունները չընդուներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան Ներքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. Aravot.am Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից. Mediaport Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը ժամանակավոր կփոփոխվի Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է Արտաշատի ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջով են հայտնաբերել Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է Բերձորի մարդիկ․ մնա՞լ, թե՞ գնալ «Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ) Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունը Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին․ ԱՀ նախագահ Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը. Yerkir.am Տղաս խնդրել էր, որ իրեն հերոսի նման դիմավորենք. Աշոտ Սարդարյանը նռնակներով կանգնել է թշնամու դիմաց Թուրքը ստեղով չպիտի անցնի. Մեղրիի բնակիչները մտահոգված են Տրոլեյբուսի վրա բարձրացած քաղաքացիներին ոստիկանները պարզապես ցած են նետում (տեսանյութ)
Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի ... Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե 18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան
website by Sargssyan