Ֆելիքս Ցոլակյանը հրաժեշտ է տվել ԱԻՆ աշխատակիցներին (տեսանյութ)

 

Այսօր Ֆելիքս Ցոլակյանն Արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: Նրա խոսքով՝ հրաժարակի դիմում գրելու որոշումը հեշտությամբ չի կայացրել:

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ 2 տարվա ընթացքում ոլորտային փոփոխությունները հաջողվել են կառուցողական աշխատանքի շնորհիվ: Ֆելիքս Ցոլակյանն իր գոհունակությունը հայտնեց ստորաբաժանումներին՝ իրենց ծառայությանը բարեխիղճ մոտեցում ցուցաբերելու համար:

Պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նաև Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իր կողմից ստանձնած բարեփոխումների ծրագրերը կշարունակվեն. ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են:

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ներկայացուցիչներին կոչ արեց շարունակել աշխատել նույն ոգով՝ ի նպաստ համակարգի զարգացման և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

Ավելին...

Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի (տեսանյութ) Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ) Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամուն 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ անակնկալ որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է. մանրամասներ ծնողների հետ հանդիպումից Ադրբեջանցիները, ռուսական կեղծ համազգեստով, մտել են Արցախի գյուղեր և փորձել գերեվարել բնակիչներին (տեսանյութ) Որտե՞ղ են պատերազմ մեկնելու համար ազատված դատապարտյալները. որոշների մասին տեղեկություն չկա ԱԹՍ-ի հարվածից զոհված ապագա բժիշկ Նարեկ Սարգսյանի երազանքը մնաց կիսատ «Արցախը հանձնել և Հայաստանը կործանել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու՛ ես». Ղազարյան Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին Մոնթեն միշտ հիշվելու և փառաբանվելու է, Նիկոլը՝ միշտ հիշվելու և անիծվելու Նախօրեին որոշ գերիների փոխանակում է եղել. Նազելի Բաղդասարյան Իշխանությունը դասեր չի քաղել պատերազմում պարտությունից եւ շարունակում է ներքաղաքական «բազարները». Անի Սամսոնյան Ինչու է Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմի ավարտը ամոթալի պարտություն. ռուս քաղաքագետ Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Ղարաբաղում ոսկի արդյունահանողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա. դատախազությունը նոր տվյալներ է ներկայացնում
website by Sargssyan