Վարչապետը պետք է հեռանա․ ՓՊ նախագահ

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը գրել է․

Նախկինների նկատմամբ ժողովրդի դժգոհության հիման վրա իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերթով թիրախավորեցին ազգային կարեւորագույն ինստիտուտներին եւ դիմադրության հնարավոր օջախներին, այդ թվում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Ընտանիք ինստիտուտին, բանակին, կրթությանը, փաստաբանությանը, լրագրությանը:

Ի թիվս նշվածների, Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է՝

1) Զինված ուժերի ռազմատեխնիկական ապահովումը պատշաճ չկազմակերպելու հարցում.

2) Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հարցում.

3) Ռուսաստանի Դաշնության հետ պատշաճ համագործակցությունը չապահովելու հարցում.

4) Բանակցությունները փակուղի տանելու հարցում.

5) Պատերազմի ընթացքում զորահավաքը պատշաճ չկազմակերպելու հարցում.

6) Պատերազմի ընթացքում ժողովրդին իրականությունից կտրելու հարցում.

7) Պատերազմի ընթացքում մարտերը (փոխօգնությունը) պատշաճ չկազմակերպելու հարցում.

8) Պատերազմը սկզբից եւ հետագա 44 օրերի ընթացքում ավելի վաղ չդադարեցնելու հարցում.

9) Փաստաթուղթը գաղտնիության պայմաններում ստորագրելու հարցում:

Երբ պատերազմող երկրի ժողովուրդը ղեկավար է ընտրում բանակում չծառայած սուբյեկտի, եւ, երբ նախկինների նկատմամբ վախն ավելի մեծ է, քան ցեղասպանվելու նկատմամբ վախը, արդյունքը սա է լինում:

Արցախի ժողովուրդը Վիտալի Բալասանյանի փոխարեն ընտրեց Արայիկ Հարությունյանին: Արդյունքը եղավ սա:

Մենք բոլորս մեղավոր ենք այս վիճակի համար:

Բայց մի բան փաստ է: Պարտված իշխանությունը պետք է հեռանա:

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա եւ հեռանալու է:

Հ.Գ. Թուրքիայից վտանգը միշտ եղել է եւ կլինի: Չպետք է թուլացնենք մեր զգոնությունը: Պետք է օր առաջ սկսենք պատրաստվելը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան։

Ավելին...

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan