ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Ֆո­նոգ­րա­ֆի ստեղ­ծու­մը, Անգ­լի­ա­յի «կոն­տի­նեն­տալ շրջա­փա­կու­մը», «Տի­տա­նի­կի» երկ­վո­րյակի կոր­ծա­նու­մը․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։

1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:

1974- վախճանվել է խորհրդահայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան):

1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):

1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մենգեչաուրում, ինչպես նաև հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:

2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:

2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:

2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

2019-Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 1:9 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։

ԱՇԽԱՐՀ

479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը:

1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:

1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:

1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:

1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակման» սկիզբը:

1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1836 -սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:

1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:

1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:

1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:

1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է «Բրիտանիկ» շոգենավը, որը հանդիսանում էր «Տիտանիկի» երկվորյակշոգենավը:

1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:

1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:

1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:

1979– ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:

1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:

2008– Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:

2011 -վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Էնի Մակկերֆին:

2013 -սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքների շարքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով Մենք մտադիր չենք գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը․ Աղավնոյի բնակիչ Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Հայրենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ Ստեփանակերտում պատերազմից հետո երեխաններն առաջին անգամ այցելում են դպրոց Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը․ ՌԴ ԱԻՆ Իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության. Սամվել Բաբայանը դիմում է Նիկոլ Փաշինյանին Արցախի հյուսիսից զինվորները ջերմ բարևներ են փոխանցում հարազատներին Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Շուշան Ստեփանյանը նոր գրառում է արել «Այլևս Սոթքի մասով բանակցություններ չեն լինելու». Թագուհի Թովմասյան․ ՈՒՂԻՂ Արցախի հերոս, 20–ամյա Դավիթ Գրիգորյանին հողին հանձնեցին Սարդարապատում Ով է Սոթքի հանքի սեփականատերը
website by Sargssyan