50 միլիա՞րդ, թե՞ Զանգեզուր. Նիկոլ Փաշինյանի հանելուկը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ահազանգ հնչեցրեց, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման եւ դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերը արձագանքեցին:

Արձագանք եղավ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, սակայն իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ ականջալուր չեղան։

Եվ հիմա՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո, երբ Հայաստանը փաստացի ստանձնել է պատասխանատվություն Ադրբեջանին վերադարձնել տարածքներ, իրավիճակը արմատապես փոխվել է:

Այս առնչությամբ Գեւորգ Կոստանյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշում է.

«Հայտնի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացել Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով հայց հարուցելու համար: Հարցը իսկապես լուրջ է, քանի որ փոխհատուցման պահանջը կարող է հասնել մինչեւ 50 միլիարդ դոլարի, ինչը Հայաստանի համար աստղաբաշխական գումար է:

Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ Փաշինյանի ստորագրելուց հետո ինքն է արդեն այդ տարածքների համար եղել պատասխանատու։ ՀՀ-ն բոլոր միջազգային փաստաթղթերում հանդես էր գալիս որպես սուբյեկտ, բայց այնքանով, որքանով ազդեցություն ուներ, այլ ոչ թե պատասխանատու էր։ Փաշինյանի ստորագրելուց հետո նա մեխանիկորեն դարձավ պատասխանատու»,-նշում է Կոստանյանը։

Նա ընդգծեց, որ փաստորեն հիմնավորեց՝ Ադրբեջանը պատրաստվել է, իսկ հիմա էլ նույնիսկ Զանգեզուրի մասին են հայտարարություններ հնչում։ Եվ, ահա, արդեն Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ է հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։

Կոստանյանն ընդգծում է՝ տարածքներ կորցնելուց եւ այդքան զոհերից հետո այժմ էլ 50 միլիարդ են պահանջում հայկական կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ներքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. Aravot.am Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից. Mediaport Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը ժամանակավոր կփոփոխվի Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է Արտաշատի ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջով են հայտնաբերել Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է Բերձորի մարդիկ․ մնա՞լ, թե՞ գնալ «Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ) Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունը Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին․ ԱՀ նախագահ Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը. Yerkir.am Տղաս խնդրել էր, որ իրեն հերոսի նման դիմավորենք. Աշոտ Սարդարյանը նռնակներով կանգնել է թշնամու դիմաց Թուրքը ստեղով չպիտի անցնի. Մեղրիի բնակիչները մտահոգված են Տրոլեյբուսի վրա բարձրացած քաղաքացիներին ոստիկանները պարզապես ցած են նետում (տեսանյութ) Ոստիկաններն ուժ կիրառեցին նաեւ լրագրողների նկատմամբ
Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի ... Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե 18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան
website by Sargssyan