«Իմ քայլը» կմասնակցի և կքվեարկի. որոշումը կայացված է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գալ եւ մասնակցել նոյեմբերի 26-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին, սակայն դեմ քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» նախագծին։

Ինչպես հայտնի է, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով ցանկանում են վերացնել Հայաստանում տիրող ռազմական դրությունը: Որպես դրա հիմնավորում՝ ընդդիմադիր խմբակցությունը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարությունը, որն արվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին:

«Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` շփման գծի երկայնքով՝ Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում, հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով:

Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը», – ասվում է հիմնավորման մեջ:

Այս առաջարկին կողմ է նաեւ ԲՀԿ-ն, սակայն ոչ իշխող խմբակցությունը, որն առհասարակ համաձայնություն չէր տալիս քննարկմանը, իսկ հիմա նիստ կլինի, սակայն նրանք դեմ կքվեարկեն։

Հավելենք, որ որոշում է կայացվել խորհրդարանում այդ նախագծի քննարկման համար ժամային սահմանափակում չանել եւ այն քննարկել առանց ժամային սահմանափակման»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

1 օր ջուր չի լինի նշված հասցեներում «Գերիների առումով 60-ից մինչև 150 զինծառայողի մասին է խոսքը. պետք է հստակեցվի» (տեսանյութ) Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով Մենք մտադիր չենք գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը․ Աղավնոյի բնակիչ Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Հայրենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ Ստեփանակերտում պատերազմից հետո երեխաններն առաջին անգամ այցելում են դպրոց Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը․ ՌԴ ԱԻՆ Իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության. Սամվել Բաբայանը դիմում է Նիկոլ Փաշինյանին Արցախի հյուսիսից զինվորները ջերմ բարևներ են փոխանցում հարազատներին Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Շուշան Ստեփանյանը նոր գրառում է արել
website by Sargssyan