Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։

«Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։

Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Ավելին...

Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով Մենք մտադիր չենք գյուղը կտակ անել թուրքերին, ինչպես դա արեց մեր վերնախավը․ Աղավնոյի բնակիչ Բերձորցի Լեւոնի ձեռքը չի գնում՝ իր տնկած բերքատու ծառերը կտրի, բայց թուրքին էլ թողնել չի ուզում Հայրենիքի կորուստը մի վերք է, որը մնում է միշտ բաց և թաց. Ներսիկ Իսպիրյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2660 զոհված զինծառայողի դի և մասունք»․ Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին Հայրենիքն ու երկիրը մայոր Վարդանյանի համար միշտ առաջին տեղում են եղել Եղունգ ունես՝ գլուխդ քորի. ո՞վ է պատասխան տալու քաոսի համար Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ Ստեփանակերտում պատերազմից հետո երեխաններն առաջին անգամ այցելում են դպրոց Ռուսաստանի ԱԻՆ-ը քննարկում է երկաթուղով Արցախ մարդասիրական օգնություն հասցնելու հարցը․ ՌԴ ԱԻՆ Իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության. Սամվել Բաբայանը դիմում է Նիկոլ Փաշինյանին Արցախի հյուսիսից զինվորները ջերմ բարևներ են փոխանցում հարազատներին Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին Արա Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու Շուշան Ստեփանյանը նոր գրառում է արել «Այլևս Սոթքի մասով բանակցություններ չեն լինելու». Թագուհի Թովմասյան․ ՈՒՂԻՂ Արցախի հերոս, 20–ամյա Դավիթ Գրիգորյանին հողին հանձնեցին Սարդարապատում Ով է Սոթքի հանքի սեփականատերը
website by Sargssyan