Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի քաղաք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Երկրի ղեկավարը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել պատերազմական ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքները շտապ սկսելու առումով:

Շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախագահն ընդգծել է, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն ընթացքը՝ լուծելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրները:

Նախագահի խոսքով՝ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը հաղթահարելու համար, որպես աջակցություն, Կառավարությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում որոշակի սահմանափակումներով կսուբսիդավորի բնակչության կոմունալ ծախսերն, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, բնական գազը, ինչպես նաև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների դիմաց վճարումները: Անհրաժեշտ կահավորումների համար կտրվի նաև կենցաղային տեխնիկա և կահույք:

Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ աշնանացանի համար ևս պետական ծրագրով գյուղնախարարությունն այս տարի անվճար կտրամադրի դիզելային վառելիք, հացահատիկի սերմ և պարարտանյութեր:

«Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը: Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցությունը: Մեր լուսավոր ու երաշխավորված ապագան կառուցելու համար պետք է ուս-ուսի տված առաջ նայենք»,- եզրափակել է Ա. Հարությունյանը:

Ավելին...

«Լուծեցիր քո չկայացած «ես»-ի վրեժը, գնա´...». Թեհմինա Վարդանյան Ներքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. Aravot.am Հայաստանի ջրային ռեսուրսները պետք է ծառայեն Հայաստանին. Տավուշի մարզպետ Որոշել եմ տեղափոխվել Արցախ. Մանե Թանդիլյան Ադրբեջանը հրաժարվել է հայ գերիներին առաջիկայում անցկացվելիք շքերթի ժամանակ քայլեցնելու պլանից. Mediaport Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը ժամանակավոր կփոփոխվի Տելեկոմ Արմենիան ամբողջովին հայկական ընկերություն է Արտաշատի ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջով են հայտնաբերել Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է Բերձորի մարդիկ․ մնա՞լ, թե՞ գնալ «Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ Մոսկվայի կոշտ արձագանքը Փաշինյանի «միջնորդական» ջանքերին Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով (տեսանյութ) Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայ ռազմագերիների ցուցադրություն չի լինի. Ադրբեջանը հերքում է տեղեկությունը Քիչ առաջ ընդունել եմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին․ ԱՀ նախագահ Սյունիքի մարզի որևէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. փոխմարզպետ Բերման ենթարկվածների թվում են ՀՅԴ-ականներ Գ. Վարդանյանը, Ա. Գևորգյանը և Գ. Սարգսյանը. Yerkir.am Տղաս խնդրել էր, որ իրեն հերոսի նման դիմավորենք. Աշոտ Սարդարյանը նռնակներով կանգնել է թշնամու դիմաց Թուրքը ստեղով չպիտի անցնի. Մեղրիի բնակիչները մտահոգված են Տրոլեյբուսի վրա բարձրացած քաղաքացիներին ոստիկանները պարզապես ցած են նետում (տեսանյութ)
Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի ... Ինչո՞ւ և ինչպե՞ս ի հայտ եկավ փշալարը․«Փաստ» Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե 18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը Նիկոլ,դու պարտության խորհրդանիշ ես և վերջ. Շարմազանով Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս, բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ…Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հ... Գիտնականները պատմել են մի ըմպելիքի մասին, որը կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում Ռիտա Սարգսյանը մահվանից առաջ միայն մի նախադասություն է ասել Ես բախտ ու պատիվ եմ ունեցել ճանաչելու Ձեզ, իմ Ռիտա Ալեքսանդրովնա ջան. Ավետ Բարսեղյան «Նախքան կնոջս երդում տալը՝ հայրենիքիս եմ երդում տվել»․ զոհված զինծառայող Դավիթ Արզումանյան
website by Sargssyan