Փոխգնդապետ Արմեն Վարդանյանը ոչնչացրել է թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա

Պաշտպանության բանակը ներկայացրել է մերօրյա նոր հերոսների սխրանքներից դրվագներ:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը:

Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը:

Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ:

Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի Բոցինյանը, Վարդան Վիլենի Գալստյանը, Հարութ Գառնիկի Մնացականյանը, Բորիս Արմենի Գալստյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանը, ավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը:

Փառք մեր հերոսներին:

Ավելին...

Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի. ինչ հարց է օրակարգում Հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորումը գլխավոր առաջնահերթություններից է. Տիգրան Ավինյան Պայմանագրի լուրը առաջնագծում լավ չընդունեցինք, բայց հասկանում էինք, որ տարբերակ չկար. պատերազմի մասնակից Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով «Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ»․ Նազենի Հովհաննիսյան Արման Վարդանյանի հետ մեր գաղափարական շփումներն ընթանում են բնականոն և դրական հունով. Արտակ Թովմասյան Նոր չափորոշիչները կբարձրացնեն երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգությունը Մոտ օրերս ՌԴ հետ-ի հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն. Գևորգ Խաչատրյան Առաջիկա ամիսներին համատարած թանկացում տեղի չի ունենա. Կարեն Չիլինգարյան Պարգև Սրբազանին փոխարինողի անունը հայտնի է Ի՞նչ է անհրաժեշտ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելու դեպքում ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր Շուռնուխցի Ստեփանի տունը Հայաստանում է, գոմը՝ Ադրբեջանում․ քարտեզագետը՝ Սյունիքի գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնվել է, որ Արցախն իր զինված ուժերը չի ունենալու Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Սյունիք 3 տասնյակից ավելի զինծառայողներ հետմահու պարգևարտվել են «Ինձ համար սա բարոյական հարց էր»․ դատարանն անվավեր է ճանաչել Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նախարարի որոշումը Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել Նոր տեսանյութ է հրապարակվել հայ գերիների մասնակվությամբ
website by Sargssyan