Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք․ Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյան հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Սիրելի՛ սյունեցիներ

Դարերի խորքից եկող վտանգը նորից չոքել է Սյունյաց աշխարհի գլխին։ Անպարտելի Սյունիքը կրկին հայտնվել է թշնամու թիրախում։ Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։

Հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք բոլորս։ Յուրաքանչյուրս գիտակցելով պահի կարևորությունը, մեր ներուժը, գիտելիքները, պայքարելու հմտությունները պետք է կենտրոնացնենք մեկ նպատակի վրա. անսասան պահել մեր սահմանները։

Հիշե՛նք, դեռևս 1919թ֊ի մայիսին, Շիխլինսկու ղեկավարած 15.000 հոգանոց բանակը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում, իսկ 1920թ֊ի օգոստոս֊նոյեմբեր ամիսներին կապիտուլիացիայի ծրագրով Զանգեզուր մտած խորհրդային զորքերը, Գ.Նժդեհի ղեկավարած ջոկատների շնորհիվ, մազապուրծ եղած փախան տարածքից։

Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք։ Դավիթբեկյան ուխտով, Նժդեհյան ոգով, նախնիների կանչով, միահամուռ ջանքերով, հզոր կազմակերպվածությամբ ու սերունդների առջև բարձր պատասխանատվությամբ պետք է կանգնենք Լեռնահայաստանի կողքին։

Հիշելով Նժդեհի խոսքերը՝ չթողնենք կոտրվի Հայաստանի ողնաշարը։
«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, առանց որի Հայաստանը գոյություն ունենալ չէր կարող»»։

Ավելին...

Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ) Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամուն 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ անակնկալ որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է. մանրամասներ ծնողների հետ հանդիպումից Ադրբեջանցիները, ռուսական կեղծ համազգեստով, մտել են Արցախի գյուղեր և փորձել գերեվարել բնակիչներին (տեսանյութ) Որտե՞ղ են պատերազմ մեկնելու համար ազատված դատապարտյալները. որոշների մասին տեղեկություն չկա ԱԹՍ-ի հարվածից զոհված ապագա բժիշկ Նարեկ Սարգսյանի երազանքը մնաց կիսատ «Արցախը հանձնել և Հայաստանը կործանել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու՛ ես». Ղազարյան Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին Մոնթեն միշտ հիշվելու և փառաբանվելու է, Նիկոլը՝ միշտ հիշվելու և անիծվելու Նախօրեին որոշ գերիների փոխանակում է եղել. Նազելի Բաղդասարյան Իշխանությունը դասեր չի քաղել պատերազմում պարտությունից եւ շարունակում է ներքաղաքական «բազարները». Անի Սամսոնյան Ինչու է Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմի ավարտը ամոթալի պարտություն. ռուս քաղաքագետ Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Ղարաբաղում ոսկի արդյունահանողների նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կտրել են հայ ռազմագերու գլուխը և այն դրել ինչ-որ կենդանու որովայնի վրա. դատախազությունը նոր տվյալներ է ներկայացնում Արա Աբրահամյանը կլոր սեղան է անցկացրել Հայաստանում, Արցախում և սփյուռքում իրավիճակի վերաբերյալ
website by Sargssyan