«Շուշիի մերձակայքից գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր թաքնվել էր անտառում». Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:
Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:
Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին»:

Ավելին...

«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր». Գարիկ Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից Լենա Նազարյանը, դուրս գալով գեղեցկության սրահից, չպատասխանեց ոչ մի հարցի (տեսանյութ) Կոտայքի մարզում ոստիկանները մի մեքենայի ստուգմամբ պայթուցիչով նռնակ են հայտնաբերել (տեսանյութ) Հայաստանի ԱԳՆ-ն վերածվել է Աննա Հակոբյանի PR գրասենյակի Լուրեր են պտտվում, որ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը հնարավոր է` նույնպես անցնի թշնամուն 73 մլն 105 հազար դրամ պարգևավճար՝ պատերազմի թեժ օրերին Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Արայիկ Հարությունյանը հրաժարականից առաջ անակնկալ որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է. մանրամասներ ծնողների հետ հանդիպումից Ադրբեջանցիները, ռուսական կեղծ համազգեստով, մտել են Արցախի գյուղեր և փորձել գերեվարել բնակիչներին (տեսանյութ) Որտե՞ղ են պատերազմ մեկնելու համար ազատված դատապարտյալները. որոշների մասին տեղեկություն չկա ԱԹՍ-ի հարվածից զոհված ապագա բժիշկ Նարեկ Սարգսյանի երազանքը մնաց կիսատ «Արցախը հանձնել և Հայաստանը կործանել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դու՛ ես». Ղազարյան Պատրոն Դավոն Վիեննայում առանձնատուն է նվիրել Դավիթ Տոնոյանին Մոնթեն միշտ հիշվելու և փառաբանվելու է, Նիկոլը՝ միշտ հիշվելու և անիծվելու Նախօրեին որոշ գերիների փոխանակում է եղել. Նազելի Բաղդասարյան Իշխանությունը դասեր չի քաղել պատերազմում պարտությունից եւ շարունակում է ներքաղաքական «բազարները». Անի Սամսոնյան Ինչու է Ռուսաստանի համար ղարաբաղյան պատերազմի ավարտը ամոթալի պարտություն. ռուս քաղաքագետ Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց
website by Sargssyan