Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Ամերիկահայերը ստորագրահավաք են սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նախաձեռնության հեղինակը Բոստոնում հրապարակվող «Հայրենիք» շաբաթաթերթն է։ Թերթի վերջին խմբագրականում գրված է, որ ԱՄՆ–ի հայկական համայնքը պատրաստվում է նոյեմբեր ամսվա վերջին հինգշաբթիին` Գոհաբանության տոնին կամ Thanksgiving–ին, մասնակցել 23 տարի շարունակ տեղի ունեցող «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին։

«Այս անգամ, հանուն հայության և ի շահ Հայաստանի և Արցախի պատվի, դրամահավաքի հետ մեկտեղ ժամանակն է ապիկար և ձախողած վարչապետին և իր վարչակազմին հրաժարման պահանջով ստորագրահավաք կատարելը», – գրված է թերթում։

Թերթը հիշեցնում է, որ ամեն տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին ամերիկահայերը գումարներ են նվիրաբերել` նպատակ ունենալով շենացնել, վերանորոգել Արցախն ու Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ավելի քան 20 տարվա օժանդակություններով բազմաթիվ ծրագրեր են կատարվել` կառուցվել են կրթօջախներ, ճանապարհներ, զարգացվել է գյուղատնտեսությունը, անասնաբուծությունը, կազմակերպվել են մշակութային միջոցառումներ և այլն։

«Հայորդին համոզված էր, որ այս մարտահրավերները կարելի էր հաղթահարել, և համահայկական ճիգերով կերտեց կատարելագործված և արդիականացած ենթակառույցներ Արցախում», – գրված է թերթում։

«Մեր հայրենիքը չեն կարող հանձնել այդ խայտառակ փաստաթղթով». հադրութցի կանանց բողոքի ակցիան

Նշված է, որ արդեն ավարտված էին արդեն ադրբեջանական կողմին անցած Հադրութ քաղաքի, Սպիտակաշեն և Վանք գյուղերի ջրամատակարարաման ծրագրերը, պատրաստ էր Շուշիի մոտ գտնվող Քարին տակի մանկապարտեզը, համայնքային կենտրոնը, դպրոցի մարզադահլիճը։

«Նշված կառույցների մի մասը արդեն իսկ քարուքանդ եղած է ադրբեջանցիների կողմից, իսկ կիսավարտ աշխատանքները մատնված են անորոշ ճակատագիրի», – գրված է թերթում։

«Հայրենիքը» գրում է, որ սեպտեմբեր 27-ից` պատերազմի առաջին օրվանից, հայ համայնքը լծվել է ակտիվորեն օժանդակություններ ուղարկելուն, սակայն նոյեմբերի 10-ից սկսած` Արցախը կործանման շեմին է։

«Պետք է շտկենք մեր աչքերը և մեկ օր առաջ լծվենք մեր արժանապատվությունը փրկելուն` ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելով և փրկելով հավելյալ կործանման շեմին հասած Հայաստանն ու Արցախը», – գրված է թերթում։

«Հայրենիքը» շեշտում է, որ պետք է շարունակել գումարներ ուղղել հիմնադրամին, սակայն այդ գումարները չպետք է ծախսվեն ապիկար կառավարության աշխատավարձերի և պարգևների համար։

Ավելին...

ՖՈՏՈ. Թուրքիայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել «Լավ եղեք… բայց նաև զգույշ եղեք» Գազի գինը դարձավ 320 դրամ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Արցախցիները իրենց տեղահանության հարցը լուծում են ադրբեջանցի զինվորների հետ. Տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Երև­ա­նում ելույթ է ունե­ցել Պլա­սի­դո Դո­մին­գոն, կա­յա­ցել է ման­կա­կան «Եվ­րա­տե­սի­լը».«Փաստ» Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է համակարգչային մկնիկը կոչվում... մկնիկ . «Փաստ» Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի անօ­րի­նա­կան և անաշ­խատ պար­գև­ատ­րում­նե­րը են­թա­կա են բռնա­գանձ­ման՝ պե­տա­կան բյու­ջեի օգ­տին․«Փաստ» Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից. ինչ է ասել ԱԺ նախագահը. «Ժողովուրդ» Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­րի հա­մար․ «Փաստ» 2021-2022 ուստարվա ընդունելության համար դիմորդները հիմնականում երկու քննություն կհանձնեն. առավելապես ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզուն»․ «Փաստ» Վազգեն Մանուկյանը՝ կոմպրոմիսային թեկնածու. «Հրապարակ» Մենք, որպես պետություն և հասարակություն, խարիսխի կարիք ունենք նավը կանգուն պահելու համար․ «Փաստ» 2025 թվականին Եվրոպայի երեխաների մեկ երրորդը կլինի մահմեդական․ «Փաստ» Ինչու՞ չի զորացրվում «մոբը». «Հրապարակ» «Սպա­ռել ենք վար­կա­յին նե­րու­ժը. շատ վտան­գա­վոր, ծանր իրա­վի­ճակ ունենք, իսկ ժա­մա­նակ՝ ոչ». «Փաստ» Ընդ­դեմ սեփական ժո­ղովր­դի. «սու­տա­սա­նի տու­նը հրդե­հվեց, ոչ ոք չհա­վա­տաց». «Փաստ»
website by Sargssyan