Ապրիլյանից հետո մի տեսանյութ էին ուղարկել՝ խնդրելով, որ չհրապարակեմ. Ռազմական փորձագետի ցավոտ գրառումը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․

«Ապրիլյանից հետո մի տեսանյութ էին ուղարկել՝ խնդրելով, որ չհրապարակեմ։ Ինչպես են ադրբեջանցիները մեր դիրքերի մոտ իրենց դիակները հավաքում։ Գլուխները կախ, խելոք-խելոք, հավաքում էին իրենց սպանվածների զենքերը, հանձնում մերոնց, մարմինները դնում սպիտակ տոպրակների մեջ ու տանում։

Պարզ երևում էր, թե պարտվածն ով է։

Այսօր ադրբեջանցիները տեսանյութ են դրել, թե ինչպես են Նիկոլի ստորագրությամբ թշնամուն հանձնած Վազգենաշեն գյուղի բնակիչներն իրենց ունեցվածքը մի կերպ բարձում մեքենաների վրա, որ գյուղը լքեն։

Մի քանի մետր հեռավորության վրա հանգիստ կանգնած նկարահանում են ադրբեջանցիները, մերոնց հայհոյում, դե այդ մարդիկ էլ ի՞նչ անեն, գլուխները կախ վեշերն են բարձում։

Պետությունն իրենց կանչել էր Արցախ, թե բա վերադարձեք ձեր գյուղերը, իսկ 2 օր անց ասել, դուրս եկեք, հանձնում ենք։ Այդ մարդկանց համար ամենածանր պահին պետությունն իրենց կողքին չէր։

Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունն իրենց կողքին չէր։

Ու երբ այսօր դավաճան Նիկոլն ու իր խամաճիկ Արայիկը կոստյումներով և փոխկապներով «նախագահի ու վարչապետի» հանդիպում են բեմադրում, հայհոյանքից ու անեծքից զատ որևէ այլ բանի արժանի չեն։

Ընդհանրապես, ամբողջ կյանքում և մեռնելուց հետո էլ իրենց պետք է ուղեկցի հայհոյանքն ու անեծքը։

Ավելին...

Որոշել են հրաժարվել ռուսական պատվաստանյութից. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում Արցախցիները իրենց տեղահանության հարցը լուծում են ադրբեջանցի զինվորների հետ. Տեսանյութ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ).Երև­ա­նում ելույթ է ունե­ցել Պլա­սի­դո Դո­մին­գոն, կա­յա­ցել է ման­կա­կան «Եվ­րա­տե­սի­լը».«Փաստ» Ով է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է համակարգչային մկնիկը կոչվում... մկնիկ . «Փաստ» Բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի անօ­րի­նա­կան և անաշ­խատ պար­գև­ատ­րում­նե­րը են­թա­կա են բռնա­գանձ­ման՝ պե­տա­կան բյու­ջեի օգ­տին․«Փաստ» Մանրամասներ Արարատ Միրզոյան-«Իմ քայլը» հանդիպումից. ինչ է ասել ԱԺ նախագահը. «Ժողովուրդ» Աղե­տի մա­սին ըմբռ­նու­մը շու­տով ըն­կա­լե­լի կլի­նի բո­լո­րի հա­մար․ «Փաստ» 2021-2022 ուստարվա ընդունելության համար դիմորդները հիմնականում երկու քննություն կհանձնեն. առավելապես ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզուն»․ «Փաստ» Վազգեն Մանուկյանը՝ կոմպրոմիսային թեկնածու. «Հրապարակ» Մենք, որպես պետություն և հասարակություն, խարիսխի կարիք ունենք նավը կանգուն պահելու համար․ «Փաստ» 2025 թվականին Եվրոպայի երեխաների մեկ երրորդը կլինի մահմեդական․ «Փաստ» Ինչու՞ չի զորացրվում «մոբը». «Հրապարակ» «Սպա­ռել ենք վար­կա­յին նե­րու­ժը. շատ վտան­գա­վոր, ծանր իրա­վի­ճակ ունենք, իսկ ժա­մա­նակ՝ ոչ». «Փաստ» Ընդ­դեմ սեփական ժո­ղովր­դի. «սու­տա­սա­նի տու­նը հրդե­հվեց, ոչ ոք չհա­վա­տաց». «Փաստ» Մոսկվահայ մեծահարուստները միանում են հրաժարականի պահանջին. «Հրապարակ» Պարտության ու կապիտուլյացիայի պարագայում ինչի՞ շուրջ պետք է կառուցվի մեր ապագայի տեսլականը․ «Փաստ»
website by Sargssyan