Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին. Մարիամ Բաբայան

Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստր Մարիամ Բաբայանը իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանին եւ մյուս պաշտոնյաներին: Մարիամ Բաբայանը նրանց հարց է  ուղղել, թե ով պետք է ապահովի իրենց անվտանգությունը: 

«Հարցս ուղղում եմ

Նիկոլ Փաշինյանին,

Արայիկ Հարությունյանին,

Արտակ Բեգլարյանին

ին և մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, բայց մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու համար, ի՞նչ է մաթեմատիկական դժվար խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին։ Ամսի 19-ին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը նույնպես անցնում է թշնամու վերահսկողության տակ, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալով՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա նույնպես ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առթիվ։ Հարցրի.« Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ապա հնարավոր չէ՞, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, եր՞բ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս երկու օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի 20-ին ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ, մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դավադրաբաբար «նվիրաբերված» համայնքի ղեկավարն էր։ Հայրս և փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գողացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են,սակայն պարզվեց՝ թշնամին է գողացել։ Որոշ ժամանակ հետո թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց և ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան ետ բերելով՝ տվեցին հորս և ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հորս և եղբորս կյանքը փրկվեց։

Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, որտե՞ղ է ձեր անվտանգություն կոչվածը, որտե՞ղ է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։

Աստված չաներ, եթե հորս և եղբորս հետ մի բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով, որ Մուստաֆան մնացած թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ , իսկ ինչու՞ եմ ասում թրքահայ, որովհետև այդ դեպքից երկու օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դանակահարել էր հորս և մեծ եղբորս։

Փախստականի կարգավիճակը տվեցիք նվեր..

Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։

Պատերազմի տգեղ դիմագծերը․․․․»:

Ավելին...

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan