Բիլ Գեյթսը հայտարարել է նոր համավարակի վտանգի մասին

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը նոր համավարակ է կանխատեսել:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, միլիարդատերն իր պորտալում դերասանուհի Ռաշիդա Ջոնսի և ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչիի հետ քննարկել է կորոնավիրուսի համավարակն ու դրա արդյունքում ի հայտ եկող փոփոխությունները:

Զրույցի ընթացքում Ջոնսը հարցրել է գործարարին, թե արդյոք մարդկությանը նոր համավարակ է սպասվում:

«Այո՛: Եվ մեր բախտը կբերի, եթե դա տեղի ունենա 20 տարի անց»,- ասել է գործարարը՝ հավելելով, որ կա տարբերակ, որի դեպքում դա կարող է լինել շատ ավելի շուտ:

Այնուամենայնիվ, ինչպես ընդգծել է Գեյթսը, հաջորդ անգամ մարդկությունն «առավել պատրաստված» կլինի համավարակին: Նրա խոսքով՝ այդ ժամանակ մշակված կանոններ կլինեն, որոնց համաձայն կվարվի կարանտինը, ինչպես նաև կբարելավվի թեստավորման համակարգը:

«Երկրորդ անգամ մենք այդքան հիմար չենք լինի»,- եզրափակել է գործարարը:

Ավելին...

«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․ «Փաստ» Իշխանությունը վախենում է այսօրվա հանրահավաքից. «Հրապարակ» Ռուս խաղաղապահները պաշտպանական ամրոցներ են կառուցում Ղարաբաղում․ «Փաստ» Թաղապետերին ստիպում են դիմումներ գրել. «Հրապարակ» «Ուզո՞ւմ ենք ունենալ անկախ, ինքնավար բուհեր, թե՞ ցանկանում ենք «մեր մարդը» լինի ռեկտոր».«Փաստ» Հայաստանի ձախողման պատճառները՝ կառավարումից հետախուզություն․ «Փաստ» «Չենք թողնելու, միանշանակ եմ ասում՝ չենք թողնելու. սա ծրագրավորված արշավ էր մեր ինքնության դեմ»․«Փաստ» «Կառավարման համակարգը ո՛չ շնչում է, ո՛չ արտաշնչում. գոյատևման ամենացածր օղակի վրա ենք»․ «Փաստ» Արարատ Միրզոյանը` պահուստային թեկնածու. իր շուրջը կոնսոլիդացիա է ստեղծում. «Հրապարակ» Ծանրագույն վիճակ. հսկայական ջանքեր են պահանջվելու վերականգնելու համար․ «Փաստ» Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․ «Փաստ» Ռուբեն Վարդանյանը ևս կմիանա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Հրապարակ» «Նիկոլ Փաշինյանը «կաղ բադիկի» կարգավիճակում է. դե յուրե դեռ չի գնացել, բայց դե ֆակտո իշխանության չի տիրապետում». «Փաստ» Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ. «Հրապարակ» Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ» Իսկ ովքե՞ր են «դատավորները». «Փաստ» Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ» Ինչո՞ւ չեք հեռանում. Պետրոս Ղազարյանը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ) Աջափնյակի թաղապետն աշխատանքից ազատման դիմում է գրել. Mediaport «2021թ. հունվարից Քաշաթաղի և Հադրութի վարչակազմերը լուծարվելու են». Էդգար Էլբակյան
website by Sargssyan