Կրեմլում չեն մեկնաբանել Էրդողանի հայտարարությունը
ՀասարակությունՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ նա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման ջանքերի ընդլայնման հնարավորությունը՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ միասին: «Բացի այն, ինչ մենք ասել ենք երեկ երեկոյան տարածած հաղորդագրության մեջ, ոչինչ չեմ կարող ավելացնել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ավելին՝ այստեղ