Ավետիք Իշխանյանն ազատ արձակվեց

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը քիչ առաջ ազատ արձակվեց Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչու էր այսօր բերման ենթարկվել.

«Ես Կառավարության շենքի առջեւով գնում էի դեպի Նալբանդյան փողոց, որ բարձրանայի մեր գրասենյակ, ոստիկանների մեջ կանգնած էր իմ ծանոթներից մեկը, որին մեր գրասենյակում օգնել էինք, քրեական անցյալ ունեցող մեկն էր, որը ինձ բավականին ագրեսիվ ձեւով ասաց՝ իմ գործ ինչ եղավ, ես էլ ասացի՝ Ղարաբաղը կորցրել ենք, դու դեռ քո գործով ես զբաղվում։ Նա ամենախայտառակ հայհոյանքները հնչեցրեց եւ իմ հասցեին, եւ Ղարաբաղի հասցեին։ Ես շուռ եկա, ասեցի՝ էդ ինձ էիր ասո՞ւմ, հարձակվեց ու սկսեց քաշքշել ինձ կոպիտ ձեւով։ Ոստիկանները եկան ու նրան մի կողմ քաշեցին, երկուսիս էլ բերման ենթարկեցին։ Այսինքն՝ ես բերման եմ ենթարկվել ծեծի կասկածանքով։ Տեսնես՝ այդ մարդուն ինչ լավություն եմ արել, որ այդպես վարվեց։ Ի՞նչ գործ ուներ նման քրեական անցյալ ունեցող անձը ոստիկանների մեջ կանգնած»,-ասաց Իշխանյան։

Իրավապաշտպանն այդ միջադեպը համարեց սադրանք՝ իր նկատմամբ. «Ես զգուշացնում եմ հասարակական-քաղաքական գործիչներին, որ այդպիսի սադրանքներ առաջիկայում եւս կլինեն, պետք է զգույշ լինել»։

Ավելին...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ» Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու
website by Sargssyan