Իշխանությունը դասեր չի քաղել պատերազմում պարտությունից եւ շարունակում է ներքաղաքական «բազարները». Անի Սամսոնյան

Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ ներքաղաքական բազարների թեման չէր շարունակի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողների զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու ԱԺ խորհրդի նիստի որոշմանը:

«Երբ մենք իշխանական գործընկերներին ասում էինք՝ ԱԺ եկեք, քվորում ապահովեք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ եւ քվորում ապահովել մի նիստում, որտեղ քննարկվում է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը։ Ես չեմ հասկանում՝ սա՞ է այսօր մեր խնդիրը, ինչ-որ մեկին մանդատից զրկելու հարցն ո՞ւմ է դա հետաքրքրում»,- նշեց Սամսոնյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մարդկանց փողոց դուրս գալու հարցին՝ Անի Սամսոնյանն ասաց, որ երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են. «Մարդիկ հավես չունեն եւ որքան կարող են դուրս գալ եւ պահանջել իշխանության հրաժարականը, բացի այդ կան զինված խմբեր, մարդիկ վախենում են դուրս գալ, սա այլեւս այն անվտանգ Հայաստանը չէ»։

 

Ադրբեջանցին հրկիզել է հայ զոհված զինվորին, Ժամկետ չի նշվում (տեսանյութ) Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար․ Yerkir.am Մահացել է Լարի Քինգը Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը Տգիտությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ ընկճախտային անտարբերություն Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ» Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան
website by Sargssyan