ԱԹՍ-ի հարվածից զոհված ապագա բժիշկ Նարեկ Սարգսյանի երազանքը մնաց կիսատ

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է զոհված զինծառայող Նարեկ Սարգսյանի մասին պատմությամբ:

««Մերօրյա հերոսները» Նարեկ Սարգսյան

Մեր Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից․․․
ԵՊԲՀ մի շարք ապագա բժիշկներ Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացան՝ չհասցնելով իրականացնել բժիշկ դառնալու երազանքը:

Նարեկ Սարգսյանն Ագարակ քաղաքից էր, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանի խոսքով՝ Նարեկն աչքի էր ընկնում բարությամբ, օրինակել էր, բազմակողմանի զարգացած և սովորում էր գերազանց առաջադիմությամբ:

Քրոջ՝ Զարե Սարգսյանի խոսքով՝ դպրոցում ևս միշտ առաջինն էր: «Սովորել է գերազանց, տարբեր առարկաներից մասնակցել է հանրապետական օլիմպիադաների՝ արժանանալով բարձր գնահատականների: Չկար խնդիր, որից Նարեկը չկարողանար գլուխ հանել, միշտ օգնող, ընկերասեր, չափից դուրս՝ պատասխանատու: Ցանկանում էր հայրենքի առաջ պարտքը կատարել, բանակից վերադառնալ և հանգիստ սրտով շարունակել ուսումը: Վստահ եմ՝ շատ լավ մասնագետ կդառնար, հայրենիքի համար պիտանի մարդ»,- պատմում է Նարեկի քույրը:

Համակուրսեցիները ևս ցավով ու կարոտով են խոսում Նարեկի մասին: Նրան բնութագրում են որպես կարգապահ, նպատակասլաց: «Ցավոք մեր երկիրը նրա նման բժիշկ կորցրեց, իսկ մենք՝ գործընկեր: Նարեկը կոչված էր բժիշկ դառնալ: Միշտ օգնության հասնող Նարեկը բնավորությամբ անվրդով էր»,- ընդգծում է Սոնա Մելիքբեկյանը՝ հավելելով, որ հայրենքն իր կյանքի գնով պաշտպանած ապագա բժիշկի հիշատակը միշտ վառ կմնա համակուրսեցիների հիշողություններում:

Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում, զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից՝ բռնելով անմահության ճամփան…»:

Ավելին...

Հասարակությունը ֆեյսբուքում բավական պասիվացել է. Սամվել Մարտիրոսյան Ադրբեջանցին հրկիզել է հայ զոհված զինվորին, Ժամկետ չի նշվում (տեսանյութ) Շների գազազած ոհմակը Երևանում հոշոտել է 207 գլուխ ոչխար․ Yerkir.am Մահացել է Լարի Քինգը Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը Տգիտությո՞ւն, անգրագիտությո՞ւն, թե՞ ընկճախտային անտարբերություն Հայաստանում ու Ռուսաստանում ներքին թուրքերը սնվում են նույն աղբյուրից. թուրքագետ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ»
website by Sargssyan