Մեկ ամսից ավելի լուր չունենալուց հետո ընտանիքը զինվորի մասին տեղեկացել է ադրբեջանցիների տեսանյութերից

Ալավերդիից անցած ամառ բանակ զորակոչված 18-ամյա Արայիկ Գալստյանի ընտանիքը զինվորից մեկուկես ամիս լուր չուներ և միայն երկու օր առաջ համացանցում տարածված տեսանյութից են տեղեկացել, որ տղան ադրբեջանական գերության մեջ է, գրում է azatutyun.am-ը։

Հայ ռազմագերին համացանցում տարածված մի քանի տեսանյութում է երևում։ Դրանցից մեկում ադրբեջանցի զինվորականը հարցնում է նրա անունը ու հետո ստիպում ադրբեջաներեն արտահայտություններ կրկնել։

«Իրան մի քիչ չաղ մարդ խոսացնում ա, ասում ա՝ անունդ ինչ ա, ասում ա՝ Արայիկ: Իրան հետո խոսացնում են, բաներ են ասել տալիս, իմ տղեն ա», — ասաց զինվորի մայրը:

Ռազմագերու մայրը՝ Անիչկա Միկոյանը որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է խոսել։ «Ես գիտեի, որ Ջաբրայիլում պատերազմ ա տեղի ունեցել, ինձ հետ խոսաց, ասաց՝ մամ ջան, ես ուրիշ տեղ եմ: Խոսաց ինձ հետ, թոռս ինձ հետ ա, խնամակալ են ես թոռանս, հետը խոսաց, մի քիչ խոսացինք, ասաց՝ լավ, մամա, անջատիր», — նշեց Միկոյանը:

Մայրն ասում է՝ որդուն օր առաջ տանը տեսնելու հույսով է ապրում։ Արայիկ Գալստյանը զորակոչվել էր Ջաբրայիլ, որը գրավվել էր Ադրբեջանի կողմից։

«Ամեն ինչի դիմել ենք, տարբեր տեղեր ենք դիմել, Կարմիր խաչից, նախարարությունից սկսած, մեր վայենկոմատից սկսած, որպեսզի երեխային հետ բերեն», — ասաց Գալստյանի մայրը:

Բացի այս տեսագրությունից, համացանցում կա ևս մեկը, որում Արայիկ Գալստյանից բացի, ևս երկու հայ ռազմագերիներ են՝ Էրիկ Մխիթարյանը և Ռոբերտ Վարդանյանը։ Այս տեսանյութում էլ ադրբեջանցիները հայ ռազմագերիներին պարտադրում են համբուրել Ադրբեջանի դրոշը։ Երեկ համացանցում տարածված մյուս տեսանյութում էլ փորի վրա պառկած տղան Էրիկ Մխիթարյանն է, «Ազատությանը» փոխանցեց հայ ռազմագերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը։

Ռազմագերիների փոխանակման հարցերով զբաղվող Կարմիր խաչի գրասենյակից հայտնում են, որ դեռևս որևէ ռազմագերի չի վերադարձվել։ Այդուհանդերձ, հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու փոխանցմամբ՝ իրենք ամենօրյա ռեժիմով այցելում են երկու կողմերում պահվող ռազմագերիներին, ծանոթանում նրանց պահման պայմաններին և այդ մասին տեղեկատվություն են տրամադրում նրանց ընտանիքներին և կառավարության ներկայացուցիչներին։

Ավելին...

Ոստիկանները բերման են ենթարկել Ալեքսեյ Նավալնիի կնոջը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք չենք հասկանում` ինչի համար ենք Ղարաբաղի կամ Շուշիի համար կռվում. Արման Նշանյան Եթե Նիկոլ Փաշինյանը սա ասեր նոյեմբերի 1-ին, հիմա լավագույն դեպքում կլիներ ԱԱԾ մեկուսարանում. Ղազինյան Տո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում Շուշին ազատագրողների կենացը խմում Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել Նիկոլը իմ տղային սպանեց, բայց ես ուզում եմ, որ Մայրամիկը, Աշոտիկը, Շուշանը, Արփին ապրեն ու երջանիկ լինեն «Պարզապես մեզ մի քիչ ժամանակ տուր, խնդրում եմ». Արմեն Աշոտյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թաթուլ Օթարյանն անմահացավ Շուշիում Ծնվել է հերոս Հովիկ Վարդանյանի դուստրը Հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են ՊԲ-ն նոր հայտարարություն տարածեց Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. հաղորդագրություն՝ Արցախից Եվս 72 զոհ. Արցախի ՊԲ-ն անուննոր է հրապարակել Գազն ապրիլից կթանկանա՞. Ինչով է դա հիմնավորվելու. «Ժամանակ» Զգացեք գոմերի տարբերությունը. Արմեն Աշոտյան Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. ԱՀ ԱԻՆ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք Երևանյան լճի հարակից քարանձավում դի են գտել
website by Sargssyan