Արտակարգ դեպք. Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում
SocietyՈստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 24-ին Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Ժամը 15:0-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի, աճուկային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց ոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Մանթաշյան փողոցի բնակիչ, 25-ամյա Ռազմիկ Պ.-ն է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 21:20-ին նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «գանգուղեղային վնասվածք, գագաթային շրջանի պատռած վերք, ուղեղի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղբայրության փողոցի բնակիչ, 24-ամյա Դանիել Մ-ն է: Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում Ներքին Շենգավիթի 13-րդ փողոցում Ռազմիկ Պ.-ն, Դանիել Մ.-ն և Ոսկանյան փողոցի բնակիչ, 27-ամյա Սերոբ Բ.-ն վիճաբանել են դեռևս ինքնությունը չպարզած անհայտ անձի հետ, որի ժամանակ էլ հիվանդանոց տեղափոխվածները մարմնական վնասվածքներ են ստացել:
Բժիշկները հայտնել են, որ տեղափոխվածները ի վիճակի չեն բացատրություն տալու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջացառումներ՝ պարզելու համար դեպքի հանգամանքները: