Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից: Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Ավելին...

 

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ապա նրան տեղափոխել ԲԿ «Քանի սրանք են մեզ ներկայացնում, այդպես է լինելու բոլոր մակարդակներում. Անգամ հարևանների մոտ». Արմեն Աշոտյան «Սողալով հասել եմ գետին, որ գոնե ջուր խմեմ». անհայտ կորած համարվող Արսեն Մկրտչյանի պատմությունը Լիտվան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ պատվաստել բնակչության 70%-ին Կարմիր շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել «Շուշին եղել և հավիտյանս մնալու է հայկական». արցախցի պատգամավորը` Փաշինյանին Կան փակ ավտոճանապարհներ Ընտրությունները կեղծելու թեզը, որը շրջանառվում է դաշտում՝ խիստ չափազանցված է. Հովիկ Աղաջանյան Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Աննա Նաղդալյան Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Չկա որևէ ոլորտ, որտեղ գոնե առաջընթացի հույս լինի. Վարդան Հարությունյան Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Հրապարակվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի` մահից առաջ արված ձայնային հաղորդագրությունը Արտակարգ դեպք Արմավիրի մարզում Սայաթ Շիրինյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է Փաշինյանի հրաժարականի հանրային ճնշում կլինի, պարզապես դա ժամանակի հարց է. Գարեգին Միսկարյան Ադրբեջանը գերության մեջ գտնվող երկու հայերին մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչության հոդվածով. անունները հայտնի են Լավագույն կապիտալը գիտելիքն է. «Յունիվերսալ» լեզվի կենտրոնը լեզուներ սովորելու լավագույն առաջարկն է ներկայացնում Ընդդիմության ներսում լուրջ դժգոհություններ կան, որոնք գնալով աճում են Արթուր Վանեցյանի ջոկատը ու մենք` 04.11.20 առավոտը Շուշիում մտնում ենք թուրքի դիվերսիոն խմբերին մաքրելու. Կարեն Նիկոլյան
website by Sargssyan