Թուրքիայում դժգոհության ալիք է առաջացել Ֆրանսիայի Սենատի ընդունած որոշման պատճառով

Թուրքիայի ազգային մեծ ժողովի չորս կուսակցությունները՝ Արդարություն և զարգացում (AKP), Հանրապետական ժողովրդական (CHP), Ազգայնական շարժում (MHP) և Լավ (İYİ Parti) կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած նախագծի բանաձևը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի առաջարկությամբ ստորագրված հայտարարության մեջ նշվել է, որ իբրև Թուրքիայի քաղաքական ուժեր, իրենք խստորեն դատապարտում են նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումը։

Չորս կուսակցությունները արտահայտել են իրենց դժգոհությունը՝ նշելով, որ ՍԵնատի որոշման՝ ձայների մեծամասնությամբ ընդունումը պատճառ է հանդիսանում, որ «Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իրենց մտահոգությունները էլ ավելի մեծանան»։ Հայտարարության մեջ առաջ է քաշվել 1993 թ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած 822, 853, 874 և 884 բանաձևերով Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջանի տարածք ճանաչելու» հանգամանքը, և ընդգծվել, թե Ֆրանսիայի Սենատի կողմից կայացված որոշումը «անվավեր է միջազգային իրավունքի տեսանկյունից»:

«Հիշեցնելով, որ նման կողմնակալ և սադրիչ նախաձեռնությունները հեռու են մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն, հանգստություն և կայունություն ապահովելուց, մենք հայտարարում ենք, որ նրանք, ովքեր նման թշնամական քայլեր են ձեռնարկում մեր երկրի և եղբայրական Ադրբեջանի դեմ, չեն վրիպում մեր ժողովի և մեր սիրելի ազգի ուշադրությունից», – եզրափակվում է հայտարարությունը:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ապա նրան տեղափոխել ԲԿ «Քանի սրանք են մեզ ներկայացնում, այդպես է լինելու բոլոր մակարդակներում. Անգամ հարևանների մոտ». Արմեն Աշոտյան «Սողալով հասել եմ գետին, որ գոնե ջուր խմեմ». անհայտ կորած համարվող Արսեն Մկրտչյանի պատմությունը Լիտվան նախատեսում է մինչեւ ամառ կորոնավիրուսի դեմ պատվաստել բնակչության 70%-ին Կարմիր շուկայից Շուշի ուղևորվող ադրբեջանական բեռնատարները վթարի են ենթարկվել «Շուշին եղել և հավիտյանս մնալու է հայկական». արցախցի պատգամավորը` Փաշինյանին Կան փակ ավտոճանապարհներ Ընտրությունները կեղծելու թեզը, որը շրջանառվում է դաշտում՝ խիստ չափազանցված է. Հովիկ Աղաջանյան Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան. Աննա Նաղդալյան Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ Չկա որևէ ոլորտ, որտեղ գոնե առաջընթացի հույս լինի. Վարդան Հարությունյան Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան Հրապարակվել է Բակո Սահակյանի անվտանգության նախկին աշխատակցի` մահից առաջ արված ձայնային հաղորդագրությունը Արտակարգ դեպք Արմավիրի մարզում Սայաթ Շիրինյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է Փաշինյանի հրաժարականի հանրային ճնշում կլինի, պարզապես դա ժամանակի հարց է. Գարեգին Միսկարյան Ադրբեջանը գերության մեջ գտնվող երկու հայերին մեղադրանք է առաջադրել՝ ահաբեկչության հոդվածով. անունները հայտնի են Լավագույն կապիտալը գիտելիքն է. «Յունիվերսալ» լեզվի կենտրոնը լեզուներ սովորելու լավագույն առաջարկն է ներկայացնում Ընդդիմության ներսում լուրջ դժգոհություններ կան, որոնք գնալով աճում են Արթուր Վանեցյանի ջոկատը ու մենք` 04.11.20 առավոտը Շուշիում մտնում ենք թուրքի դիվերսիոն խմբերին մաքրելու. Կարեն Նիկոլյան
website by Sargssyan