Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Mediaport

 Mediaport Տելեգրամի ալիքը գրում է.

«Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
2016թ.-ի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը Իրաքին է մատակարարել ավելի քան 20 Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրների (ԶՀՀՀ)։

Ըստ Mediaport-ի տեղեկությունների` երկու պետությունների միջև նախապես պայմանավորվածություն կար Իրաքի կողմից 30 Պանցիր-Ս գնելու մասին։ Սակայն իրաքյան կողմը գնել է միայն 26 ԶՀՀՀ, իսկ մնացած 4-ը, որ մնացել էին ՌԴ տարածքում, 2018թ-ի վերջում առաջարկվել են Հայաստանին՝ հատը 8.5 միլիոն դոլար արժողությամբ։

Ռուսական կողմից հայ գործընկերներին նման գին է առաջարկել «Конструкторское бюро приборостроения» ԲԲԸ (КБП) կողմից։ Որոշ ժամանակ մտածելուց հետո ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջարկել է իր ընկեր, տխրահռչակ Պատրոն Դավոյին զբաղվել Պանիցր-Ս ԶՀՀՀ-ները ձեռք բերելու հարցով՝ իհարկե, հորդորելով նրան չմոռանալ այդ գորածարքի իրենց անձնական շահի մասին։ Պատրոն Դավոն, իր հերթին, շտապ գնացել է Մոսկվա և, օգտվելով իր ընկերության՝ Рособоронэкспорт-ի միջնորդ լինելու հանգամանքից, կոռուպցիոն սխեմա մշակել, որի արդյունքում Рособоронэкспорт-ը պահանջել է КБП-ից Պանցիր-Ս համակարգերի վաճառքը Հայաստան իրականացնել հենց Рособоронэкспорт-ի միջոցով։
Արդյունքում 8.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ զինտեխնիկան Հայաստանին վաճառվել է հատը 16 միլիոն ԱՄՆ դոլարով։ 4 Պանցիր-Ս ԶՀՀՀ-ից, այդպիսով, Պատրոն Դավոն և Դավիթ Տոնոյանը ընդհանուր առմամբ գրպանել են 30 միլիոն ԱՄՆ դոլար։ Պայմանագրերն արդեն ստորագրված են, գումարները՝ փոխանցված։

Պանցիր-Ս ԶՀՀՀ-ների մատակարարումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերից սկսած»:

Ավելին...

Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242, մահվան՝ 12 նոր դեպք Կրկին զինվորների մարմիններ են դուրս բերվել «Էդ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է». վարչապետը՝ լրագրողին Իմ մարտական ընկերների անունից ասում եմ ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում․ Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի 29-ամյակի կապակցությամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Շրջադարձային հունվարի 28 Եթե պատրաստվում եք մեկնել ՌԴ, պարտադիր կարդալ. ՖՈՏՈ Փակ քննարկում․ որոշվել է ՝ երբ սկսել բուհերի դասերը Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ» Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (ՀՈՒՆՎԱՐԻ 28)․ Պատմական որոշում, որով ազդարարվել է ազգային բանակի ստեղծման սկիզբը․ «Փաստ» Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի մա­սին ֆիլմ է ցու­ցադր­վել լե­հա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ․ «Փաստ» Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ» Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը․ Նիկոլ Փաշինյանն ունի մեկ գերագույն խնդիր՝ իշխանության պահպանումը բոլոր հնարավոր մեթոդներով. «168 ժամ» Ադր­բե­ջա­նի կող­մից կռվել են նաև աֆղանցի վարձ­կանն­եր․ «Փաստ» «Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ»
website by Sargssyan