Ժամկետայիններին 10 օրով արձակուրդ կտրամադրվի

«Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Արցախում ժամկետային զինծառայողների հարգելի ծնողներ!
Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:
Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը`
1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:
2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:
3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն:
4 և շատ կարևոր կետը` նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը:

Կարծում եմ, որ տվյալ պահին մենք պիտի համագործակցենք Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ և գտնենք համատեղ լուծումներ, որպեսզի ապահովենք մեր երեխաների առողջության և կանքի խնդիրները և մեր երկրի անվտանգության խնդիրները:

Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերի 1-ին ես նորից հանդիպում ունեմ Պաշտպանության նախարարությունում, որտեղ ինձ կտարամադրվի արձակուրդների գրաֆիկը և կքննարկվի պատերազմած երեխաների փոխարինումը չպատերազմած զորքով»:

Ավելին...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Կարևոր փոփոխություն գրանցված աշխատողների համար. մանրամասներ Արցախի պաշտապանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել Հրապարակվեց ևս 65 զոհված զինծառայողի անուն Գ.Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 զինծառայողի աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ Ողբերգական ավտովթար․ կա զոհ և վիրավոր ՔԿՀ-ներում մահերի թվի մասին Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա էր Աննա Հակոբյանը Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը ՀՐԱՏԱՊ։Հենց այս պահին հայերը Մոսկվայում հրդեհում են ադրբեջանցիների պատկանող հյուրանոցը և ըստ աղբյուրների․․․ Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին.Խաչիկ Ասրյան Աննա Հակոբյանը շարունակում է կայֆեր֊կայծերը, համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս. Ավագանու անդամը՝ երեկվա սկանդալի մասին Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս ժամանակ է տվել «Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ» Ֆեն. սարք, որը օգնում է գլուխը չմտցնել վառարանի մեջ. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու
website by Sargssyan