Երեւանում հանդիպել են Մասիս Մայիլյանն ու Վաղարշակ Հարությունյանը

Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մասիս Մայիլյանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով՝ հատուկ ընդգծելով, որ ստեղծված դժվարին իրավիճակում այն էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում:

Հանդիպմանը կողմերն անդրադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքին՝ կարևորելով հանրապետությունում կայունության ապահովման և մարդասիրական ոլորտում առկա բարդ խնդիրների լուծմանն ուղղված Արցախի իշխանությունների հետ համագործակցությամբ ձեռնարկվող միջոցառումները։

Նախարարները երկուստեք նշել են Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման ուղղությամբ աշխատանքների արագ իրականացման կարևորությունը:

Վարչապետի աթոռին սոսնձված էակը լավ է հասկանում, որ իր իշխանությանը շատ քիչ ժամանակ է մնացել Մանուել Մանուկյանը հայտարարություն է տարածել Դիտե՛ք և արտահայտվեք, թե ինչպե՞ս հանգուցալուծել այս իրավիճակը. Էդմոն Մարուքյան «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից Հայ ձյուդոիստի գերազանց հաղթանակը ադրբեջանցու նկատմամբ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու Սարգիս Հովհաննիսյանը՝ ընդդիմության հանրահավաքին Միջազգային աղմկոտ սկանդալ է սպասվում Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են Ֆեյսբուքից Ռուս խաղաղապահները մարտի 8-ին ընդառաջ ծաղիկներ են նվիրել արցախցի կանանց «Փաշինյանի վերջին քայլերը ցույց են տալիս՝ արդար ընտրություն նա չի կարողանալու կազմակերպել».Վանեցյան Խաչիկ Ասրյանը չեղարկելու է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաքի «Սամոյին փրթել-գցել են…». Երևանում տեղի ունեցած սարսափելի սպանության նոր մանրամասները Քանի դեռ անհետ կորած զինծառայողներ կան, փրկարարների պատերազմը չի ավարտվել. Արցախի ԱԻՊԾ տնօրեն Ալիև. Մենք Հայաստանին կպարտադրենք Հայ հայտնիներ, որոնց հարազատները զոհվել են պատերազմում Կրկին գնաճ. որ ապրանքներն են թանկացել Ինչ իրավիճակ է ՊՆ-ի դիմաց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկանդալային բացահայտում, ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում
website by Sargssyan