Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Նիկոլ Փաշինյանը մի ծավալուն գրառմամբ փորձել է արդարացնել երկիրն այս խայտառակ վիճակին հասցնելը՝ հղումներ արել գործընթացի տարբեր փուլերի իր պատկերացումների մասին։
 
Կարճ ասած, նշում է, որ իրավիճակի ավելի բարենպաստ տարբերակներ են եղել, բայց ինքն այս 2.5 տարվա ընթացքում ստիպված մերժել է՝ դավաճանի պիտակից զերծ մնալու համար։
 
Հասկանում ե՞ք, Հայաստանն ու Արցախը տարել է ցնցումների ճանապարհով, Արցախի 75-80%-ը հանձնել Ադրբեջանին, մի քանի հազար մարդ ենք կորցրել, հսկայական թիվ են կազմում անհետ կորածներն ու հաշմանդամները և Նիկոլն այս ամենին գիտակցված գնացել է, որ մեզ համոզի, թե ինքը դավաճան չի, ուղղակի այդպես ստացվեց։
Կրկնում եմ՝ խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը, բայց ինքը մերժել է ու վերջում այս կործանարար փաստաթուղթը ստորագրել։
 
Ի դեպ, ՌԴ այցից առաջ ակնարկում է, որ բարեկամ երկրները ևս հակված են եղել մեր համար վատ տարբերակներին։ Թե ինչու է իր այցից առաջ առանց այդ էլ ոչ լավ օրեր ապրող Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա քար գցում, ուղղակի անբացատրելի է»։
Ավելին...
Հունվարի 27-ին տեղի կունենա ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը. Տես քարտեզը. Արմեն Աշոտյան Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար Ադրբեջանը մեծարում է իր զինվորներին, որոնք գլխատում են հայ ռազմագերիներին. Տեսանյութ Մահացել է Ռուսաստանի նախկին փոխվարչապետ Սերգեյ Պրիխոդկոն Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Կարևոր փոփոխություն գրանցված աշխատողների համար. մանրամասներ Արցախի պաշտապանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել Հրապարակվեց ևս 65 զոհված զինծառայողի անուն Գ.Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 զինծառայողի աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ Ողբերգական ավտովթար․ կա զոհ և վիրավոր ՔԿՀ-ներում մահերի թվի մասին Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա էր Աննա Հակոբյանը Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը ՀՐԱՏԱՊ։Հենց այս պահին հայերը Մոսկվայում հրդեհում են ադրբեջանցիների պատկանող հյուրանոցը և ըստ աղբյուրների․․․ Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
website by Sargssyan