«Այս պա­հին ունենք ազ­գա­յին ան­լի­ար­ժե­քու­թյան բար­դույթ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերի իրադարձությունների հետևանքները դեռ երկար ենք զգալու որպես պետություն և հասարակություն։ Հոգեբան Սամվել Խուդոյանը նշում է, որ այս պատերազմը մեր հասարակական գիտակցության մեջ փոփոխություններ առաջացրեց։ «Այն փոխեց արժեքային համակարգը, շատ հարցեր վերաիմաստավորվեցին, հեղափոխության, «Իմ քայլի» բերած շատ իդեալներ արժեզրկվեցին։ Իշխանությունը որակազրկվեց։ Ըստ էության, ազգային ինքնագնահատականը հավասարվեց զրոյի: Մենք այս պահին ունենք ազգային անլիարժեքության բարդույթ։ Ձևավորված այս բարդույթի հետևանքով կասկածի տակ է դրվել հայ զինվորը և ոչ միայն։ Մյուս կողմից էլ ունենք վարկաբեկված իշխանություն և վարկաբեկված ընդդիմություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խուդոյանը։

Հաջորդ հարցը, որը մտահոգում է բոլորիս՝ իսկ ի՞նչ է սպասվում։ «Այս իշխանությունը պետք է հեռանա, դա միանշանակ է, նախկինների գալը, ինչի մասին շատ է խոսվում, հնարավոր չէ։ Այս օրերին առկա է քաղաքական անորոշություն, տագնապ, ագրեսիա հատկապես սոցիալական տիրույթում։ Ամբողջ հայ ազգը հոգեբանական խոր ճգնաժամի մեջ է։ Ինձ թվում է՝ տարիներ են պետք, որպեսզի մենք վերաիմաստավորենք ամեն ինչ։ Բայց կան այս ճգնաժամից դուրս գալու ել քեր։ Նախ և առաջ պետք է մտավորականների խորհուրդ ձևավորվի, որը պետք է պարբերաբար ել քեր մշակի՝ քաղաքական, դիվանագիտական։ Բացի դա, մյուս կողմից պետք է միավորվեն բոլոր ժամանակների քաղաքական պաշտոնյաները, ինտելեկտուալները, այսպես ասած, լիդերների խորհուրդ պետք է ստեղծվի։ Մեզ նախ և առաջ կոնցեպցիաներ են պետք։ Պետք է լինեն ազգասեր մարդիկ, որոնք կփորձեն ել քեր գտնել, հասկանալ, թե որն է այս իրավիճակի զարգացման հեռանկարը։

Հոգեբաններն էլ իրենց հերթին պետք է մշակեն հասարակությանն այս ճգնաժամից դուրս բերելու տարբերակները»,նշում է մեր զրուցակիցը։ Վստահ է՝ լիարժեքորեն կհաղթահարենք այս պարտությունը։ «Չպետք է մոռանալ, որ մենք նաև հզոր հաղթանակներ ենք ունեցել, այս պարտությունը վստահաբար կհաղթահարենք, ուղղակի ճիշտ քայլեր են անհրաժեշտ»,-եզրափակում է հոգեբան Սամվել Խուդոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյան. Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից Մարտի 4-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում Հայաստանում զգալի բարձրացել են կարտոֆիլի և թարմ բանջարեղենի գները․ ԵՏՀ Երեկոյան սնարյադն ընկել ա մեջներս. 8 հոգի զոհվել են, 25-ը՝ վիրավորվել. Սասուն Միքայելյան (տեսանյութ) Ոստիկանության զորքերի ծառայող Արտյոմ Ալոյանը զոհվել է հորեղբոր ձեռքերի մեջ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ԱԺ էր եկել ոչ սթափ վիճակում. Mediaport Պահն է ձևավորելու երրորդ տիրույթը Ադրբեջանցիերը Սյունիքում այսօրվանից սկսել են խրամատներ փորել. Գորիսի փոխքաղաքապետն ահազանգում է Ակնայում (Աղդամ) ականի պայթյունից ադրբեջանցի պաշտոնյան ծանր վիրավորումներ է ստացել Անհետ կորածների ընտանիքների զգալի մասը սոցիալապես ծայրահեղ ծանր, ընչազուրկ վիճակում է գտնվում․ Արմինե Ֆանյան Նրանք իշխանության են գալիս անօրինությամբ և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ. Սենոր Հասրաթյան Եթե փաստի առջեւ կանգնեն բոլորը, հայրիկս կգա. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Սա ոչ իմ պայքարն է, ոչ Օնիկ Գասպարյանի համար է, սա Հայրենիքի փրկության պայքար է․ Է.Շարմազանով Կարծում եմ` Ռուսաստանը ընդմիշտ է եկել Լեռնային Ղարաբաղ. Զատուլին Միայն արդար ընտրությունները Նիկոլին ու իր լակոտակրատիային կուղարկեն պատմության աղբանոցը. (Տեսանյութ) Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Վազգեն Մանուկյանին. Գեղամ Մանուկյան Տեսչական մարմինները զգուշացնում են Նոր տեղեկություններ՝ Հայաստանի «կորած» ինքնաթիռի մասին Սա վերջին հարցն էր վարչապետին Հզոր Հայաստան կառուցելու բոլոր ճանապարհներն անցնում են տնտեսությունով, իսկ տնտեսության հզորացման երաշխավորը միմիայն դուք եք. Նաիրի Սարգսյան
website by Sargssyan