Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Արցախի ներկայիս իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։ Նախարար Այվազյանն իր զրուցակցին ներկայացրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և դրա հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն ընդգծեց տեղահանված արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու համար պայմանների ստեղծման և ապահովմանն ուղղված քայլերում միջազգային համապատասխան կառույցների ներգրավվածության կարևորությունը:

Նախարար Այվազյանն ընդգծեց արցախահայության իրավունքների վերականգնման և հասցեագրման առաջնահերթությունը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով:

Կողմերն անդրադարձան պատերազմից հետո Հարավային Կովկասում կայունության վերականգնմանն ու պահպանմանը: Այս առիթով ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Նոր հաղորդագրություն Արցախից Եվս 3 աճյուն է հայտնաբերվել. Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242, մահվան՝ 12 նոր դեպք Կրկին զինվորների մարմիններ են դուրս բերվել «Էդ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է». վարչապետը՝ լրագրողին Իմ մարտական ընկերների անունից ասում եմ ՝ դու չե´ս պարտվել, ես քեզ լավ եմ ճանաչում․ Սերժ Սարգսյան Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ՀՀ զինված ուժերի 29-ամյակի կապակցությամբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց Շրջադարձային հունվարի 28 Եթե պատրաստվում եք մեկնել ՌԴ, պարտադիր կարդալ. ՖՈՏՈ Փակ քննարկում․ որոշվել է ՝ երբ սկսել բուհերի դասերը Համաձայն չեմ, որ հանրային դժգոհության ալիքը մարում է. Արսեն Բաբայան. «Երկրի հարցը» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում Թթու կաղամբ՝ չինակա՞ն, թե՞ ռուսական կերակուր․ «Փաստ» Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (ՀՈՒՆՎԱՐԻ 28)․ Պատմական որոշում, որով ազդարարվել է ազգային բանակի ստեղծման սկիզբը․ «Փաստ» Ղա­րա­բա­ղի պա­տե­րազ­մի մա­սին ֆիլմ է ցու­ցադր­վել լե­հա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյամբ․ «Փաստ» Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ»
website by Sargssyan