Հայտնի են ԱԱԾ հարցման արդյունքները. ինչ վարկանիշ է գրանցել Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Պատերազմից հետո Ազգային անվտանգության ծառայությունը՝ իշխանությունների հրահանգով, հանրային կարծիքի հերթական ուսումնասիրությունն է արել, որպեսզի պարզի քաղաքական ուժերի եւ Նիկոլ Փաշինյանի իրական վարկանիշը։

Նման ուսումնասիրություններ ԱԱԾ-ն պարբերաբար անցկացնում է, սակայն երբեւէ չեն հրապարակվում, դրանք ներքին օգտագործման համար են։

Մեր տեղեկություններով, պատկերը, ինչպես եւ սպասելի էր, մխիթարական չէ։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին 6-12 տոկոս է։ Ամենաբարձր վարկանիշն ունի Արարատի եւ Արմավիրի մարզերում, ամենացածրը՝ Սյունիքում, որն ավանդաբար ամենաիշխանականն է մարզերի թվում։ Մոտ 6 տոկոս վարկանիշ ունի ԲՀԿ-ն, 3-6 տոկոսի շրջանակներում են նաեւ ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության վարկանիշները, մի փոքր ավելի նվազ՝ 2-3-ի շրջանակներում, ՀՀԿ-ինը։ Սակայն երբեք այսքան մեծ թիվ չեն կազմել չկողմնորոշվածները կամ նրանք, ովքեր չեն ուզում հրապարակել իրենց կարծիքը՝ մոտ 60 տոկոս։

Ինչը նշանակում է, որ նախընտրական փուլն առանձնապես կարեւոր է լինելու, եւ հաղթելու է նա, ով կկարողանա իր կողմը գրավել չկողմնորոշվածներին։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել «Հ2»-ի հաղորդումները ՊՆ-ի հայտարարությունը՝ ձմեռային զորակոչի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ Ծառուկյանի հերթական դասը իշխանություններին Թշնամին Արցախի ամենահզոր ու անխոցելի` Մարտունի 3-ի բունկերում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մինչև -30 աստիճան ցուրտ, բուք ու ձյուն. Ուշադրություն՝ ԱԻՆ-ը տեղեկացնում է «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու Խաչիկ Ասրյան. «Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին» Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական
website by Sargssyan