Ովքե՞ր Արցախում պաշտոններ կստանան. «Ժողովուրդ»

«Դեռևս նոյեմբերի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը:

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:

Այսինքն՝ Հարությունյանը մինչև նման որոշում կայացնելը խորհրդակցել էր Արցախի քաղաքական վերնախավի հետ, որից հետո նոր դիմել էր ՀՀ վարչապետին՝ խնդրանքով ամեն գնով դադարեցնել պատերազմը: Ու պատերազմի դադարեցումից հետո թիվ մեկ խնդիրը այսօր Արցախի վերականգնումն է, Արցախը պետք է իր մեջքն ուղղի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար է նշանակվելու Մանե Թանդիլյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նշանակվելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար՝ իր նախկին պաշտոնին։ Բացի այդ, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու է Արթուր Թովմասյանը, որը նախագահ Հարությունյանի կուսակիցն է ու այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխան Լավրովը՝ Արցախը Հայաստանից կտրելու փորձերի բացակայության մասին Շիրակում 2 հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենք է կառուցվում /Տեսանյութ/ Անահիտ Ավանեսյանն ազատվեց պաշտոնից Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Համեղ սնվելու գաղտնիքը ` «Տուն լահմաջո» պանդոկում է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հունվարի 21-ից ալեհավաքի միջոցով այլևս հնարավոր չի լինի դիտել «Հ2»-ի հաղորդումները ՊՆ-ի հայտարարությունը՝ ձմեռային զորակոչի մասին Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Քանի օր է COVID-19֊ով հիվանդը մնում վարակիչ․ ԱՀԿ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է նշանակվել Նիկոլ Փաշինյանը նոր օգնական ունի Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին. սպասվում է բուք, ջերմաստիճանի նվազում Ադրբեջանցիները նոր տեսանյութ են հրապարակել հայ գերիների մասնակցությամբ Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Զինծառայող է վիրավորվել. հայտնի է անունը Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Արցախից հաղորդագրություն են տարածել Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում
website by Sargssyan