Ոստիկաններն ուժ կիրառեցին նաեւ լրագրողների նկատմամբ
SocietyՄաշտոցի պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնելու ընթացքում ոստիկանների կողմից ուժ կիրառվեց նաեւ լրագրողների եւ օպերատորների նկատմամբ։
Նշենք, որ ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկեցին Մաշտոցի պողոտան փակած քաղաքացիներին, որոնց թվում էին նաեւ երիտասարդ աղջիկների։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 30-ին, նույնպես քաղաքացիները անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։ Նրանք կրկին փակել էին Մաշտոցի պողոտան։ Այդ ակցիան իրականացնելու ընթացքում նույնպես կային բերման ենթարկվածներ. երեկ ընդհանուր բերման էր ենթարկվել 33 քաղաքացի։