Մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ. Սեւակ Հակոբյան

Կարծում եմ, հուսով եմ, որ էդ թեկնածուն չի գալիս փորձաշրջան անցնելու։ Կարծում եմ, որ նա կլինի հուսալի թեկնածու և որպես անցումային շրջանի ղեկավար՝ միանշանակ թեկնածու բոլորի կամ շատ-շատերի համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը` անդրադառնալով ընդդիմադիր ուժերի կողմից վաղը ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածու առաջադրելուն:

«Վաղը հայտարարվելու է անցումային կառավարության՝ ընդդիմության թեկնածուի անունը։ Այս մասին հայտարարեց Արծվիկ Մինասյանը։ Տարբեր անուններ են շրջանառվում համացանցում։ Բայց վստահեցնում եմ՝ անունները կարևոր չեն։ Շատերն են ասում, որ ով էլ գա, Նիկոլից վատը չի լինի։ Բայց հավատացեք՝ Նիկոլից վատն էլ կարող է լինել, բացառված չէ։ Բայց մենք պետք է չընտրենք մի քիչ ավելի լավին։ Չէ, ժողովուրդ։ Մենք հաստատ էլ ռեսուրս չունենք մի նոր էքսպերիմենտ անելու։

Կարծում եմ, հուսով եմ, որ էդ թեկնածուն չի գալիս փորձաշրջան անցնելու։ Կարծում եմ, որ նա կլինի հուսալի թեկնածու և որպես անցումային շրջանի ղեկավար՝ միանշանակ թեկնածու բոլորի կամ շատ-շատերի համար։ Մարդ, որին ոչ թե կսիրենք կամ չենք սիրի, այլ կասկած չենք ունենա, որ ինքը կբերի երկար սպասված կայունությունը։ Մենք երկուսուկես տարում ունեցել ենք քանդված կայունություն, քանդված տնտեսություն, քանդված երկիր, մարդկային քանդված կապեր ու հարաբերություններ, մենք պարտվել ենք։ Ու հիմա նա պետք է առաջնահերթություններից սկսի, կարճ ժամանակում կարողանա հիմնական հարցերը լուծել։ Լուծման կարոտ հարցերը հարյուրավոր են։

Նա պետք է լինի փորձառու, կայուն, հաստատուն գործիչ։ Ղեկավարը պետք է լինի լուրջ մարդ՝ իր ապրած կյանքով։

Քաղաքական ուժերին մաղթում եմ խոհեմություն։ Վստահ եմ, որ հասկանում են՝ մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ։ Եկողը բեռ է շալակելու, մեեեեծ բեռ։

Մեր երկիրն էլ ա մեղք, ժողովուրդն էլ ա մեղք, չենք կարող գնալ ու հերթական փորձանքը բերել մեր գլխին։ Երկիրը չի դիմանա։ Հողը այլևս չի հանդուրժի իր վրա մեր՝ որպես ազգի գոյությունը»։

 

Ամերիկյան կործանիչը մտել է Սև ծով Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ադրբեջանական կողմը 30 զինծառայողի դի է հանձնել հայկական կողմին. Արսեն Ղուկասյան (տեսանյութ) Թուրքիայում ծով է հանվել սեփական արտադրության առաջին հետախուզանավը ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսում կա կուտակված 760 բեռնատար Լիլիթ Կարապետյանը` լանջաբաց զգեստով (լուսանկար) Դերասան Գնել Սարգսյանն ընտրվել է ՔՊ-ի խորհրդի անդամ Սպանված հայտնաբերված բնակիչները հրաժարվել էին լքել գյուղը Ողբերգական ավտովթար,կան զոհեր և վիրավորներ Հրդեհ Երասխավան գյուղում. այրվել է հեծանիվ և 50 հավ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ «Այդ օրը նրա ձայնի մեջ անհագստություն նկատեցի»․ անհետ կորած զինվորական Իրինայի հարազատները սպասում են նրա վերադարձին 10-ամյա աղջկա մահվանից հետո Իտալիան արգելափակել է TikTok-ը որոշ օգտատերերի համար Հայաստանի դեմ որևէ ոտնձգության անելուց առաջ պետք է երկար մտածեն. Ռուբեն Սաֆրաստյան Իսկ ի՞նչ կանի Նիկոլ Փաշինյանը, եթե Ալիևը պահանջի նաև Շուշիում ուտող-խմող Սերժ Թանկյանին ու Արսինե Խանջյանին Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են հետմահու պարգևատրված ոստիկանի ընտանիքին (տեսանյութ) Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ձյուն է տեղում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Պետք է ռեալիստ լինել և շատ սթափ գնահատել իրավիճակը. Արման Նավասարդյան Քիչ առաջ երկրաշարժ գրանցվեց Հասարակությունը ֆեյսբուքում բավական պասիվացել է. Սամվել Մարտիրոսյան
website by Sargssyan