Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են զոհված զինծառայող Վրեժ Պողոսյանի ընտանիքին (լուսանկարներ)
ՀասարակությունՆիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելել է զոհված զինծառայող Վրեժ Պողոսյանի ընտանիքին։
«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այսօր այցելեցինք անմահացած հերոս Վրեժ Պողոսյանի ընտանիքին։ Վրեժը կամավոր պատերազմ է մեկնել հոկտեմբերի 26-ին, զոհվել է նոյեմբերի 7-ին։ Վրեժի հուղարկավորությունից հետո նույն օրը ծնվել է նրա առաջնեկը՝ Մաքսը։ Վրեժի մասին խոսելիս նրա մայրն էլ, կինն էլ հաճախ կրկնում էին.«Ինքը հզոր էր»»,- գրել է Աննա Հակոբյանը։