Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, հասարակության ու քաղաքական ուժերի միջև առկա հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարներ են ի հայտ գալիս:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, շուտով քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսելու նոր քաղաքական միավոր, որի ստեղծման շուրջ արդեն իսկ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել. ձևավորվել է նոր, դաշտում գործող քաղաքական ուժերի հետ կապ չունեցող թիմ:

Կուսակցության նախաձեռնողը արտերկրում կայացած և խոշոր միջազգային քաղաքական - տնտեսական կապեր ունեցող գործիչ է՝ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ IT ոլորտում հաջողված նախագծերի հեղինակ Արտակ Թովմասյանը, ով, ի դեպ, վերջին տարիներին Հայաստանում ամենախոշոր ներդրումներ ներգրաված և բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած անձանցից է:

Մեր տեղեկություններով, Թովմասյանն այս պահին ակտիվ հանդիպումների մեջ է արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: «Փաստի» աղբյուրի փոխանցմամբ, փորձ է արվում Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի հեղինակավոր անձանց, ինչպես նաև «դրսում» լուրջ հաջողության հասած հայերի միավորմամբ նոր քաղաքական ուժ ստեղծել և լուրջ դերակատարություն ստանձնել Հայաստանում:

Թերթի տեղեկություններով, կուսակցության ստեղծման մասին կհայտարարվի մոտ օրերս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի պաշտապանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել Հրապարակվեց ևս 65 զոհված զինծառայողի անուն Գ.Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 զինծառայողի աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ Ողբերգական ավտովթար․ կա զոհ և վիրավոր ՔԿՀ-ներում մահերի թվի մասին Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա էր Աննա Հակոբյանը Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը ՀՐԱՏԱՊ։Հենց այս պահին հայերը Մոսկվայում հրդեհում են ադրբեջանցիների պատկանող հյուրանոցը և ըստ աղբյուրների․․․ Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին.Խաչիկ Ասրյան Աննա Հակոբյանը շարունակում է կայֆեր֊կայծերը, համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս. Ավագանու անդամը՝ երեկվա սկանդալի մասին Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս ժամանակ է տվել «Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ» Ֆեն. սարք, որը օգնում է գլուխը չմտցնել վառարանի մեջ. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը․ «Փաստ» Հայ գերիներից նոր տեսանյութ է հրապարակվել
website by Sargssyan