Փաշինյանի պահեստային տարբերակը՝ արագ արտահերթ ընտրություններ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ տասնյակ «հունանավետիսյաններից», մնացածը զգուշավոր են ու աշխատում են «քիթները դուրս չհանել», առավել ևս հրապարակային ելույթներ չունենալ: Նրանցից շատերը իրենց մերձավոր շրջապատում ոչ մեկ անգամ ասել են, թե Նիկոլ Փաշինյանը ամեն րոպե կարող է կանգնել ու հայտարարել իր հրաժարականի մասին:

Այս առումով «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հասել: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ: Ըստ այդ տարբերակներից մեկի, հրաժարականի դեպքում Փաշինյանը, բնականաբար, չի առաջադրվի, բայց խորհրդարանական մեծամասնությունը երկու անգամ չի ընտրի նաև ընդդիմության առաջադրած թեկնածուին: Այդ դեպքում խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի, և կնշանակվեն արտահերթ ընտրություններ՝ երկիրը պահելով տուրբուլենտության շրջափուլում՝ չնայած առկա ահռելի խնդիրներին: Այստեղ Փաշինյանի հույսն այն է, որ այլ կուսակցությունները կարող են դեռ լիարժեք պատրաստ չլինել ընտրություններին, իսկ ինքը «ձեռքի տակ» ունի իրավապահ համակարգն ու ընդհանրապես ադմինիստրատիվ ռեսուրսը, ինչի կիրառմամբ գուցե կարողանա իր քաղաքական ուժի և սատելիտ որևէ այլ ուժի միջոցով ստանալ կոալիցիոն մեծամասնություն:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները նաև հույս ունեն, որ այս հարցում իրենց կօգնի ԼՀԿ-ն՝ առաջադրելով իր թեկնածուին (ինչի մասին, ի դեպ, արդեն հայտարարվել է), և եթե նույնիսկ «Իմ քայլից» 20-22 պատգամավոր կողմ քվեարկի ընդդիմության թեկնածուին, «Լուսավոր Հայաստանի»՝ թեկնածու առաջադրելու արդյունքում ընդդիմության թեկնածուն անհրաժեշտ քանակի ձայն չի ստանա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարևոր փոփոխություն գրանցված աշխատողների համար. մանրամասներ Արցախի պաշտապանության բանակը նոր հաղորդագրություն է տարածել Հրապարակվեց ևս 65 զոհված զինծառայողի անուն Գ.Ծառուկյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն Մատաղիսից և Ջրականից Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 զինծառայողի աճյուն․ նրա ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնին ցուցադրել է Պուտինի պալատը՝ ամֆիթատրոն, 17,6 հազար քմ տարածք, փակ սառցե պալատ, եկեղեցի, 80 մետրանոց կամուրջ Ողբերգական ավտովթար․ կա զոհ և վիրավոր ՔԿՀ-ներում մահերի թվի մասին Մի շարք քաղաքացիներ լքել են Արամ Խաչատրյան համերգասրահը, քանի որ ներկա էր Աննա Հակոբյանը Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) ուղերձը ՀՐԱՏԱՊ։Հենց այս պահին հայերը Մոսկվայում հրդեհում են ադրբեջանցիների պատկանող հյուրանոցը և ըստ աղբյուրների․․․ Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ռուսաստանի բարձրագույն իշխանությանը և Քրիստոնյա եղբայր ռուս ժողովրդին.Խաչիկ Ասրյան Աննա Հակոբյանը շարունակում է կայֆեր֊կայծերը, համերգի վայրում է ու լավ ծափ է տալիս. Ավագանու անդամը՝ երեկվա սկանդալի մասին Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս ժամանակ է տվել «Եթե լուրջ քայլեր չարվեն, ապրիլից թոշակների, աշխատավարձերի, նպաստների վճարման խնդիրներ կլինեն». «Փաստ» Ֆեն. սարք, որը օգնում է գլուխը չմտցնել վառարանի մեջ. «Փաստ» «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը․ «Փաստ»
website by Sargssyan