Չորս «գանձերից» մեկը՝ թանաքաման․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մինչև թղթի հայտնվելը մարդիկ գրելու համար օգտագործել են տարբեր նյութեր`պապիրուս, կավ, քար, արմավենու տերևներ, մետաքս, մագաղաթ և այլն: Գրելու համար օգտագործվել են տարբեր պարագաներ՝ փետուրներ, մետաղական գործիքներ, ոսկորներ, փայտե ձողիկներ և այլն: Իսկ ահա որպես ներկ երկար ժամանակ օգտագործվել են բույսերից, միջատներից, կարմիր կավից և, իհարկե, թանաքից ստացված գունավոր լուծույթները: Յուրաքանչյուր նման հին մեթոդ իր դարաշրջանի յուրատեսակ հուշարձան է և ունի կատարելագործման և օգտագործման իր եզակի պատմությունը: Թանաքի ամենահին բաղադրատոմսերը մինչ օրս չեն պահպանվել, բայց հայտնի է, որ եգիպտական դպիրները մագաղաթի վրա տեքստեր գրելու համար օգտագործել են յուղի և մրի խառնուրդ:

Առաջին թանաքի ստեղծմամբ անհրաժեշտություն է առաջացել դրանք պահելու համար ստեղծել հատուկ անոթներ՝ թանաքամաններ: Ամենահին թանաքամանը հնագետների կողմից հայտնաբերվել է հնագույն հռոմեական Հերկուլանիում քաղաքում. այն ծածկված է եղել մոխրի շերտով: Այդ իրը կավե աման է, որի ներքևում մուգ նստվածք է եղել, որը, ինչպես պարզվել է հետազոտությունից հետո, չորացած թանաք է: Հին ժամանակներում թանաքամանները պատրաստվել են մետաղից, եղջյուրից, կաշվից, ինչպես նաև կավից: Թանաքամանը եղել է չինական կալիագրաֆների ավանդական «չորս կաբինետային գանձերից» մեկը: Մյուս երեք «գանձերը» վրձինը, թանաքը և թուղթն են: Ավելի քան 1500 տարի առաջ Գուանգդոն նահանգի Դուանսի քաղաքում գտնվող Դուան գետի քարերից թանաքամաններ են պատրաստել: Նման թանաքամանները այդպես էլ կոչվել են՝ «դուան»:

Ավելի ծանոթ հին ապակյա թանաքամաններն առաջին անգամ արտադրվել են բրիտանացիների կողմից: Դրանք ստեղծել են անգլիացի ապակեգործները 17-րդ դարում: Նրանք կարողացել են ստեղծել նաև, այսպես կոչված, անվտանգ թանաքամաններ: Նման թանաքամանի պարանոցը ունենում է կոնուսաձև հատուկ ձագար, որը թույլ չի տալիս, որ թանաքը թափվի անգամ թանաքամանը շրջելիս: Այդ ժամանակներում առօրյա կյանքում հայտնվել են նաև հատուկ ճանապարհորդական թանաքամաններ, որոնք նեղ պարանոցով փոքրիկ շշեր էին՝ գրպանում պահելու համար: Միջնադարում տարածված են եղել նաև կախովի թանաքամանները: Դրանց վրա եղել է երկու ականջիկ, որոնց ամրացվել է շղթա կամ լար. դրանք հարմար են եղել կրել ուսին գցած: Կախված երկրից և դարաշրջանից՝ թանաքամանները տարբեր չափերի են եղել և տարբեր նյութերից են պատրաստվել՝ ճենապակյա, մետաղյա, քարե կամ պոլիմերային: Հարուստ տների համար արհեստավորները ստեղծել են թանկարժեք մետաղական նմուշներ, որոնք առատորեն զարդարվել են թանկարժեք քարերով, ներկով և էմալով:

Նման թանաքամանները հաճախ որպես նվեր տրվել են պատվավոր անձանց՝ հատկապես պաշտոնյաներին: Ֆաբերժեի և դե Մալիի ստեղծած թանաքամանները ներկայումս համարվում են իսկական արվեստի գործեր և դարձել են արժեքավոր հնաոճ իրեր թանգարանների համար: Թանաքամանը դարեր շարունակ համարվել է գրելու հավաքածուի հիմնական մաս և ծառայել է մարդկանց, մինչև հայտնվել են թանաքով լցված մխոցային ու գնդիկավոր գրիչները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Լուկաշենկոյի խոստովանությունն իշխանության՝ սխալներ թույլ տալու վերաբերյալ Փորձագետը կանխատեսել է ռուբլու փոխարժեքն առաջիկա ամիսների համար Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունի Բժիշկը նշել է COVID-19-ից ոչ պակաս վտանգավոր հիվանդության մասին Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ Ծառուկյան Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով․ ԿԳՄՍՆ Ստորագրությունն իրենն է. Հրապարակվեց Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը Ինչո՞ւ էր վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած Արարատ Միրզոյանը շատ երկար գտնվում Ստեփանակերտում «Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիև Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ է․ Մինասյանը բացառիկ նամակ ընթերցեց Տիգրան Ուլիխանյանը՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Հայաստանում 22 հազարից ավել բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է ստել բնակչությանը Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել «Դա դեռ կտեսնի գլխին գալիքը». ինչո՞ւ են վիճաբանել Սուրեն Պապիկյանը ու Սիփան Փաշինյանը. 168.am Զոհված Միքայել Հարությունյանի մորը նրա մարտական ընկերներն են ծաղիկներ բերում. 19-ամյա հերոսը զոհվել է հոկտեմբերի 11-ին (տեսանյութ) Թուրքիայում հայկական եկեղեցի են վաճառքի հանել
website by Sargssyan