Հայաստանը ժողովրդավարության և օխլոկրատիայի միջև. Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի վերլուծությունը

 Դեռևս 2018 թվականին հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը ռուսական ria.ru լրատվամիջոցում հրապարակած վերլուծական հոդվածում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հեղափոխական գործողություններին, կանխատեսել է, թե Հայաստանում հասարակական ճնշման ներքո վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ինչ կարող է տեղի ունենալ և ինչի կարող են հանգեցնել գունավոր հեղափոխությունների հետևանքով իշխանության եկած նոր իշխանությունները:

 Քաղաքագետի կանխատեսումների համաձայն, Փաշինյանի իրական ռազմավարությունն է քաղաքացիական անհնազանդություն հրահրելով՝ առավելագույն ճնշում գործադրել իշխանությունների վրա, այն վերածել հեղափոխության և հասնել իշխանության բռնազավթման : Դրանով, ըստ Միհրանյանի, Փաշինյանը գործադիր իշխանության լծակներն իր ձեռքը կվերցնի և իր թիկունքում ունենալով փողոց դուրս եկած հասարակական ճնշումը, կկարողանա ընտրությունների միջոցով ամրապնդել իր հաղթանակը:

 Եվ, այդպես էլ եղավ: Փաստորեն, Փաշինյանին հաջողվեց բողոքի ալիքն օգտագործելով հասնել առավելագույն արդյունքի և լիակար իշխանություն ձևավորելու հնարավորություն ձեռք բերել:

 Անդրանիկ Միհրանյանի կանխատեսմամբ, Հայաստանում քաղաքական գործընթացի զարգացման նման տրամաբանությունը կանխելու համար, եթե էլիտար շրջանակները չմիավորվեն և չկանխեն բոլոր օրենքների և սահմանադրության խախտմամբ փողոցային պայքարի միջոցով իշխանության բռնազավթումը, ապա Հայաստանը կկանգնի թավշյա հեղափոխության առջև, դրանից բխող ցավալի հետևանքներով: Սոցիալական արդարություն հասատատելու պահանջով իշխանության եկած Փաշինյանը շատ շուտ կհիասթափեցնի հասարակությանը, քանի որ շրջափակման մեջ գտնվող, աղքատ հանրապետությունում, որի մի հարևանը Ադրբեջանի հետ պատերազմի հեռանկարն է, իսկ մյուս կողմում Թուրքիան, որի հետ գրեթե մեկ դար տևած սառը պատերազմի մեջ է Հայաստանը, Փաշինյանը ամբոխին հաճոյանալու համար ոմանց ունեցվածքը խլելու և որոշներին և՛ դիրքեր, և՛ ունեցվածք խոստանալու խոստումներ կտա: Հետագայում հասարակությունը Փաշինյանից կպահանջի արագ արդյունքի հասնել և իրականացնել խոստումները, որի արդյունքում երկրում կրկին կհասունանա դժգոհության մեծ ալիք և Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պահանջը կդառնա օրակարգային, նշում է քաղաքագետը:

 Համեմատելով հետխորհրդային տարածքում այլ պետություններում ևս տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից հետո տեղի ունեցած իրադարձությունները, Ա. Միհրանյանը նշում է, որ այն երկրներում որտեղ արդեն իշխում էին այդօրինակ օխլոկրատական կրքերը, և շրջանցելով օրենքներն ու սահմանադրությունները փողոցում ծնված հեղափոխականներից ձևավորվում էին իշխանություններ, ինչպես Ուկրաինայում և Վրաստանում, բոլորն էլ նույն ճանապարհով են գնացել՝ սկզբում խոսել են մարդկային արժանապատվությունը վերականգնելու, ժողովրդի իրավունքի մասին, կոչ են անում ապստամբել ընդդեմ օլիգարխիկ իշխանության բռնակալության, սակայն հետագայում նույն այդ հասարակությունը սկսել է երազել խոստացված կարգ ու կանոն հաստատելու և օրինականության մասին, ինչն անթույլատրելի է:

 Ըստ քաղաքագետի, սակայն, այս ամենի համար հավասարապես պատասխանատվություն պետք է կրեն ինչպես նորաստեղծ հայկական պետության իշխանությունները, այնպես էլ էլիտար շրջանակները, ինչպես նաև ցինիկ կամ բոլորովին անպատասխանատու դեմագոգներով մանիպուլացված փողոցային բազմությունը, որոնք իրենց ժողովրդին և երկիրը տանում են սոցիալական կործանարար ցնցումների ճանապարհով, երկիրը մղելով դեպի անդունդ: Քաղաքագետ Ա. Միհրանյանի վերլուծական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ https://ria.ru/20180427/1519482581.html?fbclid=IwAR3bZnNeaXW7o3YOEskDjCi4LAtQVigQ9i66op8-RLZk7VrYM0arWQ62fB8 

Աիդա Հասրաթյան

www.1or.am

ԱԱԾ-ն հայտարարում է` Արարատ Միրզոյանը գործակալ չէ Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Ո՞վ է ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարարը Լուկաշենկոյի խոստովանությունն իշխանության՝ սխալներ թույլ տալու վերաբերյալ Փորձագետը կանխատեսել է ռուբլու փոխարժեքն առաջիկա ամիսների համար Լրտես վիժվածքն ընտրեց ինքնաարդարացման ամենապրիմիտիվ տարբերակը՝ հերքել փաստերը. Մինասյան Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ ի տարբերություն Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքն արժանապատվություն ունի Բժիշկը նշել է COVID-19-ից ոչ պակաս վտանգավոր հիվանդության մասին Իմ համար բացարձակ անընդունելի է սևերի ու սպիտակների բաժանումը․ Ծառուկյան Նոր կարգ. քոլեջներում և ուսումնարաններում մանկավարժները կընտրվեն մրցույթով․ ԿԳՄՍՆ Ստորագրությունն իրենն է. Հրապարակվեց Արարատ Միրզոյանի ինքնախոստովանական նամակը Ինչո՞ւ էր վերջին Արցախյան պատերազմի մեկնարկից սկսած Արարատ Միրզոյանը շատ երկար գտնվում Ստեփանակերտում «Հայաստանը չի կարող բարեկամ երկիր լինել մահմեդական երկրների համար». Ալիև Նիկոլ Փաշինյանն իմացել է, որ Արարատ Միրզոյանը թուրքական ագենտ է․ Մինասյանը բացառիկ նամակ ընթերցեց Տիգրան Ուլիխանյանը՝ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Հայաստանում 22 հազարից ավել բիզնես է փակվում, իսկ Նիկոլը շարունակում է ստել բնակչությանը Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել «Դա դեռ կտեսնի գլխին գալիքը». ինչո՞ւ են վիճաբանել Սուրեն Պապիկյանը ու Սիփան Փաշինյանը. 168.am Զոհված Միքայել Հարությունյանի մորը նրա մարտական ընկերներն են ծաղիկներ բերում. 19-ամյա հերոսը զոհվել է հոկտեմբերի 11-ին (տեսանյութ) Թուրքիայում հայկական եկեղեցի են վաճառքի հանել
website by Sargssyan