«Սամ դու­ռակ»-ի մա­կար­դակն ու «ցան­կա­ցած ստի» ժա­մա­նակ­նե­րը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ընթացքում երկրում ներքաղաքական հակադրությունը նվազել էր, սակայն պարտությունից հետո Հայաստանի ներքին կյանքը կրկին սկսել է եռալ։ Ողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ պարտված ղեկավարն անմիջապես հեռանում է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն փորձում է երկարացնել իր իշխանության կյանքը, այլև ձգտում է մանիպուլացնել և մոլորեցնել հասարակությանը, երբ սուտն ու ճշմարտությունը կխառնվեն իրար, խառնաշփոթ կստեղծվի, և մարդիկ չեն կարողանա կողմնորոշվել իրականության հարցում։ Ի դեպ, իր վերջին լայվի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետևյալ ձևակերպումն է «ձեռքի հետ» անում՝ իհարկե, դա վերագրելով այլոց. «Բայց ժամանակը երևի ջնջում է հիշողությունը ու առնվազն մթագնում է, ու ոմանք որոշել են օգտվել այդ առիթից»:

Սա, իհարկե, շատ բնութագրական է, որովհետև կարծիք կա, որ Փաշինյանը ևս փորձում է օգտվել դրանից: Հավելենք, որ նույն հարցազրույցում մի միտք էլ է արտահայտում, որը ևս, շատերի կարծիքով, շատ բնութագրական է հենց այսօրվա իշխանություններին. «Հիմա երևի այդպիսի ժամանակներ են, ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել»: Տպավորություն է, որ Փաշինյանը իշխանության ղեկին մնալու համար ընդունակ է նույնիսկ արտառոց քայլերի։ Այդ է պատճառը, որ անգամ խոսակցություններ են տարածվում, թե իշխանությունները հնարավոր է մոտակա ժամանակներում հապշտապ ճանաչեն Արցախի անկախությունը։ Իհարկե, հասկանալի է, որ Փաշինյանը դիտարկում է նաև զարգացումների հնարավոր մի քանի տարբերակներ, և դրանցում շահած դուրս գալու համար ընտրել է փաստերի և իրականության առավելագույն մանիպուլացման գործելակերպը։

Դրանով վերջինս ճիգեր է գործադրում հանրությանը համոզել, որ պարտությունը ավելի շատ գտնվում է նախկին իշխանությունների պատասխանատվության տակ, քանի որ նրանք ճիշտ չեն կառավարել երկիրը, բանակը զարգացնելու փոխարեն մսխել են միջոցները, բոլորն էլ բանակցել են հողերը հանձնելու ուղղությամբ և այլն։ Սրա հետ մեկտեղ երկրի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը, սովորության համաձայն, կրկնապատկում է իր ջանքերը, որպեսզի խառնաշփոթ ստեղծի ու մանիպուլ յացիաները ավելի համոզիչ դարձնի մարդկանց համար։ Այս նպատակին հասնելու համար էլ իշխանությունների կողմից թիրախավորվում են առաջին հերթին նրանց քաղաքական մրցակիցների անցած ճանապարհն ու որակները։

Եվ պատահական չէ, որ ճանապարհ անցած, վաստակ ու կշիռ ունեցող մարդկանց իշխանությունները միայն սև գույնի տակ են մատուցում, իսկ նրանց արած գործերը հողին են հավասարեցնում։ Իսկ դրա համար կան իշխանական ֆեյքեր ու անհասկանալի, անտառաճանաչ մի զանգված, որ, օրինակ՝ պատերազմի ամբողջ բովով անցած սպային կարող են ասել, թե ինչո՞ւ առաջնագծում չէիր, կամ ի՞նչ ես հասկանում ռազմարվեստից, որ խոսում ես, կամ մտավորականների, գիտնականների վրա մատ են թափ տալիս, թե ի՞նչ իրավունք ունեք մեր «փրկչի» հրաժարականն եք պահանջում, «այ, անգրագետներ»: Փոխարենը փառաբանվող մտավորական են սոսջանիբեկյաններն ու գնելսարգսյանները, որոնց համար արժեքային ամենամեծ չափանիշը սեփական շենքի վերելակն է, թե չէ՝ ինչ Արցախ, ի՜նչ Դադիվանք, ի՜նչ տնավեր, տնազուրկ մարդիկ...

Ու ընդհանրապես, քաղաքական դիսկուրսի աստիճանն իջել է «сам дурак»-ի մակարդակի, իսկ ավելի ստույգ՝ որպես այդպիսին, դիսկուրս գոյություն չունի։ Բոլորը բոլորին մեղադրում են ու ինչքան հնարավոր է՝ շատ։ Մեղադրանքների տարափի տակ մոռացվում է, թե ով էր ճիշտ, ով էր սխալ, կամ ընդհանրապես ինչ է տեղի ունեցել։ Իսկ խառնաշփոթը միախառնվում է ատելության հետ և, բնականաբար, ակնկալել, թե այսպիսի իրավիճակում երկրում կայուն իրավիճակ կարող է հաստատվել, չենք կարող։ Դեռ ավելին՝ եթե այսպես մի քիչ երկար էլ շարունակվի, ատելությունը, թշնամությունը, երկպառակությունն ավելի մեծ մասշտաբներ կընդգրկեն, իսկ դա պարարտ հող է անկայունության, ներքին խժդժությունների ու բախումների համար։

Պարզ ասած՝ պարտությունը քիչ էր, հիմա էլ թունավորվում է երկրի ներքին մթնոլորտը։ Ու Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում ոչ միայն կապիտուլ յացիայի, այլև այս իրավիճակի, այս մթնոլորտի համար, քանի որ երկուսուկես տարի հենց դա է հետևողականորեն սերմանել, իսկ հիմա էլ զբաղված է միայն իր աթոռը պաշտպանելու, ուրիշներին մեղադրելու և նրանց նկատմամբ նոր թշնամանք սերմանելու գործով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շուռնուխցի Ստեփանի տունը Հայաստանում է, գոմը՝ Ադրբեջանում․ քարտեզագետը՝ Սյունիքի գործընթացի մասին Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնվել է, որ Արցախն իր զինված ուժերը չի ունենալու Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Սյունիք 3 տասնյակից ավելի զինծառայողներ հետմահու պարգևարտվել են «Ինձ համար սա բարոյական հարց էր»․ դատարանն անվավեր է ճանաչել Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նախարարի որոշումը Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել Նոր տեսանյութ է հրապարակվել հայ գերիների մասնակվությամբ Փաշինյանը երկու անգամ մերժել է եվրոպական մի երկրի հակաօդային համակարգեր ուղարկելու առաջարկը Արցախից տեղեկացնում են․ Խուճապի չմատնվել Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով Հայաստանը պետք է իր պատկերացումներն ունենա և դրանցով առաջ շարժվի. Բորիս Նավասարդյան Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան «Կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանը հիշեցնում է Արցախում 2320 անձ անհետ կորած է համարվում Մեր երկրին անհապաղ ուժեղ ձեռք է պետք. Կարեն Քոչարյան ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ Այս գիշեր ամենացուրտն է լինելու Յուրի Խաչատուրովը հաղթեց. ինչ է պարզվել Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա ՀՀ-ն և ՌԴ-ն կվերացնեն սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. փոխվարչապետ
website by Sargssyan