Մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղամիջոցները թանկացել են. «Ժողովուրդ»

«Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է ար­ձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցները (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը, այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ, ահա, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանս»-ի (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ:

Որոշ դեղատների աշխատողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի և եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է: Համաձայնեք, որ նշված դեղամրջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, և այս առումով իշխանությունը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարու­թյունը, ևս չպետք է ձեռքերը ծալած նստի: Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի թանկացումը նրանց աչքից չի վրիպի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնվել է, որ Արցախն իր զինված ուժերը չի ունենալու Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Սյունիք 3 տասնյակից ավելի զինծառայողներ հետմահու պարգևարտվել են «Ինձ համար սա բարոյական հարց էր»․ դատարանն անվավեր է ճանաչել Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ նախարարի որոշումը Վերացրել է երեսունից ավելի թուրք ու ազերի, վիրավոր ընկերներին դուրս է հանել կռվի դաշտից…ու անմահացել Նոր տեսանյութ է հրապարակվել հայ գերիների մասնակվությամբ Փաշինյանը երկու անգամ մերժել է եվրոպական մի երկրի հակաօդային համակարգեր ուղարկելու առաջարկը Արցախից տեղեկացնում են․ Խուճապի չմատնվել Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանով Հայաստանը պետք է իր պատկերացումներն ունենա և դրանցով առաջ շարժվի. Բորիս Նավասարդյան Ավելի քան 200 քաղաքացի հրաժարվել է դառնալ ոստիկան «Կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետարանը հիշեցնում է Արցախում 2320 անձ անհետ կորած է համարվում Մեր երկրին անհապաղ ուժեղ ձեռք է պետք. Կարեն Քոչարյան ՊՆ-կողմից անհայտ կորած համարվող զինծառայողը 20 օրից ավելի տանն է. ՀՔԱՎ Այս գիշեր ամենացուրտն է լինելու Յուրի Խաչատուրովը հաղթեց. ինչ է պարզվել Առողջապահության նորանշանակ նախարարն աղանդավոր է ու չի էլ թաքցնում դա ՀՀ-ն և ՌԴ-ն կվերացնեն սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. փոխվարչապետ
website by Sargssyan