«Գնաճն իրականում ավելի բարձր է. մարդիկ միայն գոյատևման ծախսեր են անում»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նկատելի գնաճ կա, որը թեպետ փոքր տեմպերով է, բայց հստակ ժամանակահատվածի մեջ բավականին մեծ է: «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի դիտարկումն է, որի կարծիքով, պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում գնաճի իրական պատկերը: «Պաշտոնական վիճակագրությամբ 2020 թ. նոյեմբերին տարեկան գնաճը կազմել է 1,6 տոկոս, բայց այն իրականում ավելի բարձր է: Մեր մոտավոր գնահատականով, մոտ 10 տոկոս գների բարձրացում կա: Խոսքն, իհարկե, առաջին անհրաժեշտության ապրանքներին է վերաբերում: Մի շարք մեթոդական հարցեր կան, որոնք պետք է հաշվի առնել:

Օրինակ՝ ես չեմ հիշում, թե փողկապ վերջին անգամ երբ եմ գնել, մինչդեռ հաց և բանջարեղեն ամեն օր եմ գնում: Այսինքն, շուրջ 10-15 ապրանքատեսակի մասով գնաճը պետք էր առանձին խմբով գնահատել: Իսկ մեթոդիկան հիմա հետևյալն է. 450 ապրանք ու ծառայություն է ուսումնասիրվում ու միջին թիվ է հանվում, որտեղ այդ առաջին անհրաժեշտության ապրանքների տեսակարար կշիռը չի երևում: Մեթոդական առումով երկրորդ խնդիրը կա: Մեր երկրում արտահանումը չի ավելանում, իսկ ներմուծումն ավելանում է: Միանշանակ, այս հանգամանքը ևս թանկացման պատճառ է: Սա տնտեսական ցուցանիշների անկման մասին է վկայում: Հաճախ հանրությանը ներկայացնում են թվեր՝ ասելով, օրինակ՝ արտահանումն ավելացել է 14, ներկրումը՝ 18 տոկոսով: Առաջին հայացքից, կարծես թե, երկու ցուցանիշն էլ աճել են, ու դա որպես դրական արդյունք է ներկայացվում:

Բայց իրականում եթե ներկրումն ավելի շատ է աճում, սա շատ խիստ անկման մասին է վկայում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պողոսյանը: Մեր զրուցակիցը ներկրման փոխարինման քաղաքականության անհրաժեշտության մասին է շեշտում: «Իհարկե, ոչ բոլոր ապրանքներն է հնարավոր արտադրել, բայց, ամեն դեպքում, որոնք կարող ենք արտադրել, դրանց ուղղությամբ տնտեսական քաղաքականություն չի վարվում: Տեղական արտադրությունը խթանելու գիծը պետք է առաջ տարվի, որի համար տնտեսական բլոկի ներկայացուցիչները պետք է քննարկումներ իրականացնեն տնտեսական ոլորտի մասնագետների հետ: Վերջերս կոմերցիոն, բանկային, նաև պետական համակարգից պատկառելի մասնագետներ էին հավաքվել: Զրույցը վարողը հարցրեց՝ ի՞նչ պետք է անել, ո՞րն է ճանապարհը, բոլորը միաբերան ասում էին. «Մեր ատամները պետք է սեղմենք, համախմբվենք»: Բայց այդ լեզվով պոետներն են խոսում, տնտեսագետն այլ լեզվով պետք է խոսի»,-ընդգծեց նա:

Արմեն Պողոսյանը նշեց, որ թե՛ համավարակը, թե՛ պատերազմը գործոններ են, որոնք վնաս են հասցրել նաև տնտեսությանը: «Աղքատության ցուցանիշը, վերջին տվյալներով, 20-26 տոկոսով բարձրացել է, ինչն անխուսափելի էր: Գործնական քայլեր չձեռնարկելու դեպքում անխուսափելի կլինի նաև այս ցուցանիշի հետագա աճը: Իսկ գործնական քայլը չի նշանակում նպաստ կամ օգնություն տալ, որովհետև թե՛ նպաստը, թե՛ օգնությունը լրացուցիչ բեռ են բյուջեի վրա: Այդպես մենք հետագայում, օրինակ՝ զինվորներին ու ուսուցիչներին վճարելու ավելի քիչ հնարավորություն կունենանք: Գոյություն ունի ցուցանիշ, թե իր եկամուտներից միջին ընտանիքը որքան է ծախսում սննդի վրա: Ցավալիորեն, մեզ մոտ այդ ցուցանիշը 65 տոկոս է: Մինչդեռ քաղաքակիրթ ու բարեկեցիկ երկրներում սննդի այդ բաժինը 25-30 տոկոս է կազմում:

Մեր ցուցանիշը սարսափելի է այդ առումով: Սա աղքատության ամենավառ պատկերն է: Մարդը չի ծնվել լոլիկ ուտելու կամ կոշիկ սպառելու համար, մարդը ծնվել է հոգևոր ու մշակութային կյանքով ապրելու համար: Վիճակագրության մեջ գոյություն ունի դեցիլային խումբ կոչված բաշխումը: Ըստ դրա, ստորին խավում գտնվող մարդկանց հոգևոր-մշակութային ծախսերը զրո են: Մոտավորապես 30-50 տոկոս բնակչության ընտանեկան բյուջեում այդ ծախսերը զրո են: Պրոֆեսիոնալ աճի, ուսման և նման այլ կարևորությունների համար ծախսերը քչանում են, և մարդիկ միայն գոյատևման ծախսեր են անում: Սա է վիճակը»,-ընդգծեց նա:

Արմեն Պողոսյանի խոսքով, տնտեսության հիմնական խթանը տեղական արտադրության զարգացումն ու տեղական արտադրանքի սպառումն է. «Օրինակ՝ հետպատերազմյան Գերմանիայի օրինակը ցույց տվեց, որ հենց սա է տնտեսության զարգացման հիմնական խթանը: Գերմանական հրաշքի մասին շատերն են խոսում: Պատերազմից հետո ավերված Գերմանիան ոտքի կանգնեց հիմնականում հենց վերոնշյալ մոտեցման արդյունքում: Բացի տնտեսագիտական բաղադրիչից, այստեղ նաև արժանապատվության հարց կա. թուրքական շոր հագնենք ու թուրքական դրոշ վառե՞նք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ու՞մ է սպասվում գլխապտույտ հաջողություն ու ֆինանսական մեծ վերելք 2021 թվականին Հայաստանի պարտության ներքին պատճառները. Արմեն Այվազյան Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքի բացառիկ կադրերը (տեսանյութ) Ադրբեջանցիներն ինձ տվել են Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը. Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը Ինչպե՞ս ստեղծվեց համացանցը և ռեկորդային արագությամբ անցավ ռադիոյից ու հեռուստատեսությունից Ի՞նչ հիմքով էիք հայտարարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Էդուարդ Շարմազանով Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է 3 ռուսների վրա Համաշխարհային տնտեսությունը 2020 թվականին կրճատվել է 4.3 տոկոսով. ՄԱԿ ICC. Թուրքիան եւ Ադրբեջանը ցեղասպանություն էին ծրագրել Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Մարնեուլիում ադրբեջանցիները քարերով կոտրում են բեռնատարների պատուհանները եւ չեն թողնում առաջ շարժվել. «Ժողովուրդ» Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան Լքեցի դահլիճը, քանի որ չեմ կարող գտնվել մի վայրում, որտեղ նաև Աննա-Էրատոն է. Լիկա Թումանյան (տեսանյութ) «Ինքը մեզ խոստացել էր, որ մենակ չի թողնի»․ երկու երեխայի հայր 27-ամյա Սերոբը գումարտակի հրամանատար էր Ուսապարկից ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելը կատաստրոֆա է. Արամ Նավասարդյան Պայթյուն է տեղի ունեցել Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում (տեսանյութ) Թուրք-ադրբեջանական զորավարժություններն առավելապես ուղղված են ո՛չ թե Հայաստանին, այլ՝գերտերություններին Բաքվում զոհված զինծառայողների ընտանիքները փակել են Թբիլիսյան պողոտան (տեսանյութ) Երկիրը՝ փորձադաշտ, անփորձները՝ պատուհաս 5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport Վարդուհի Վարդանյանի որդին ամուսնացել է Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի քավորությամբ
website by Sargssyan