Հայտնի է արյան բարձր ճնշման նոր վտանգը
LifestyleԱրյան բարձր ճնշումը՝ հիպերտոնիան, վատացնում է հիշողությունը և մտածողության խանգարումներ է առաջացնում միջին տարիքի և տարեց մարդկանց մոտ: Այսպիսի եզրակացության են եկել բրազիլացի հետազոտողները: Նրանց գիտական աշխատանքի արդյունքները հրատարակվել են «Hypertension» թերթում: Հիպերտոնիայի նոր վտանգի մասին հաղորդել է «MedicalXpress»մամուլը:
Գիտնականները վերլուծել են Բրազիլիայի, միջինը 59 տարեկան, յոթ հազար մեծահասակների մասին տվյալները: Հետազոտության մասնակիցներին հետևել են գրեթե չորս տարի: Թեստավորվել են այնպիսի ճանաչողական գործառույթներ, ինչպիսիք են՝ հիշողությունը, խոսքի սահունությունը, ուշադրությունը, կենտրոնացումը և մտածողության հետ կապված այլ առանձնահատկություններ:
Պարզվել է, որ 121-139 մմ սնդիկի սյուն արյան սիստոլիկ և 81-89 մմ սնդիկի սյուն դիաստոլիկ զարկերակային ճնշումները նպաստում են հակահիպերտոնային պատրաստուկներ չօգտագործող միջին տարիքի և տարեց մարդկանց ճանաչողական գործառույթների արագ անկմանը: Միևնույն ժամանակ, գլխուղեղի աշխատանքի վատացման արագությունը կախված չէր հիպերտոնիայի տևականությունից: Այսինքն՝ բարձր ճնշման անգամ ամենակարճ նոպաները բացասական ազդեցություն են թողնում ճանաչողական գործառույթների վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը